• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
06.07.2018 | 21:00

Սփյուռքը մեծ անելիք ունի Ադրբեջանի դիմակը պատռելու գործում

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Հայկական դիվանագիտությունը և սփյուռքի գործիչները պետք է աշխատեն աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմա-իրավական փաստերը: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը ոչ մի անգամ չի հայտարարել, որ Ադրբեջանի մերօրյա հանրապետությունը երբևիցե սահմաններ չի հռչակել: «Ադրբեջանը մինչ օրս սահման չի հռչակել: Մինչև Բաքու գնանք, սահման չկա հռչակած: 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտում գրված է «պատմականորեն ձևավորված սահմաններում Ադրբեջանի տարածքն անձեռնամխելի է»: Ի՞նչ է նշանակում «պատմականորեն ձևավորված սահման», այդպիսի բան չկա իրավունքում: Մենք մի անգամ Եվրոպայի աչքը չենք մտցրել այդ փաստը»,- ասաց նա:

Մանասյանի դիտարկմամբ՝ սփյուռքը կարող է ասել այնպիսի բաներ ասի, որ մեր իշխանությունները չեն ասում, օրինակ որ Ադրբեջանը սահմաններ չի հռչակել, կամ այն, որ Ադրբեջանը ճանաչվել է Խորհրդային Ադրբեջանի սահմաններում՝  իրեն չպատկանող Լեռնային Ղարբաղով, երբ վերջինս հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի մաս, ու Եվրոպան աչք է փակել դրա վրա՝ թույլ տալով Բաքվին հարձակվել Ղարաբաղի վրա:

Ալեքսանդր Մանասյանն անդրադարձավ նաև ՌԿԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու որոշմանը՝ նշելով, որ այդ որոշումն իրականում ընդունված չէ. «Քվեարկության չի դրվել, Ստալինն ասել է ու վերջ»:

Ըստ քաղաքագետի, եթե անգամ որոշումն օրինական լիներ, Հայաստանն այն կարող էր օգտագործել իր օգտին: «Այնտեղ գրված է՝ «Լեռնային Ղարաբաղին տրամադրել լայն ինքնիշխանություն», իսկ երկու տարի հետո Բաքուն գրել է՝ «Լեռնային Ղարբաղի հայկական մասում» ստեղծել մարզը: Սակայն որոշման մեջ ասված է «Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավար մարզի կարգավիճակ», այիսնքն Քարվաճառին, Շահումյանին, Լաչինին, այդ բոլորը պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի մարզը»,- ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց,մ որ այս փաստերը մենք կարող ենք աշխատեցնել մեր օգտին, սակայն տարիներ շարունակ արել ենք հակառակը՝ լռել ենք: «Հենց այստեղ է մեր սփյուռքի առաքելությունը: Սփյուռքի գործիչներն այս ամենը պետք է ասեն այն երկրների իշխանություններին, որտեղ ապրում են: Եթե մենք տեղեկատվական ու քարոզչական դաշտում չկարողանանք փոխել խնդրի բնույթը, հաջողության չենք հասնի մյուս ոլորտներում ևս»,- ամփոփեց նա:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /