• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
06.07.2018 | 19:45

Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն արծարծել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ

ՀՀ  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին:

Ինչպես Հայ ձայնը  տեղեկացավ  ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշելով, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ,  վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխքարտուղար ՄաքԴոնալդն նշել է,  այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ունեցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից  շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ են  կատարել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղարը արծարծել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակել Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը և նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում արտգործնախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև ողջունել Միացյալ Թագավորության աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին

Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /