• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
06.07.2018 | 20:15

Վերին Լարսում մեքենաների հերթը մի քանի կիլոմետրեր է ձգվում

Վերին Լարսում մեքենաների կուտակումներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

Նրա խոսքով,  ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը, եթե մեքենան հայտնվել է հերթի վերջում,  5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1,5 ժամ:

«Ժողովուրդ ջան, եթե ունեք ծանոթ-բարեկամներ, ովքեր պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք հերթի գոյության մասին»,-գրել է Փամբուխչյանը՝  հավելելով, որ հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնումէ Բաթումի հանգստանալու:

Փոխնախարարը հորդորում է քաղաքացիներին խնդիրների դեպքում կամ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործող  թեժ գիծ՝ (010) 59-01-04։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը  հայտնել էր, որ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում:

Իսկ ահա Տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով, սահմանային անցակետի թողունակությամբ:

Բեռնատարների հայ վարորդները բողոքում են, որ տանջված ու անքուն գերի են ընկել. «Էստեղ գերի ենք ընկել, ոչ թողնում են գնանք առաջ, ոչ էլ՝ գնանք տուն: Մարդիկ գալիս առանց հերթի գնում են, հերթին չեն հետևում: Սարի տակից հերթ ենք պահում, հասնում ենք էստեղ, դառնում է առանց հերթ։ Վրացական մեքենաներն առանց հերթի անցնում են»։

Հատկանշական է, որ հայ վարորդներին անցակետում ասել են, որ մեղավորը Հայաստանի կառավարությունն է, որ նման կարգ է սահմանել, սակայն իրենք չգիտեն, թե ինչ կարգի մասին է խոսքը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /