• USD 484.37
  • GBP 635.69
  • EUR 565.5
  • RUB 7.15
  • GEL 185.19
Սեպտեմբեր 19, 2018
Կտակում եմ մեր սերունդներին՝ լավ տիրապետել հայոց լեզվին

Ինձ հաջորդող սերունդներին կտակում եմ լավ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել  հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

 ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս
06.07.2018 | 23:45

Բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

Երևանի Ֆրանսիայի հրապարակին կից տարածքում՝ Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում  բացվել է  Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է, որ նախագծի նպատակը համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին աջակցելն է՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, քաղաքի զբոսաշրջային ենթակառույցների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

«Ակնկալում ենք, որ թե մեր համաքաղաքացիները, թե հյուրերն ակտիվորեն կօգտվեն տեղեկատվական կետի ծառայություններից և կստանան անհրաժեշտ տեղեկատվություն: Առաջիկայում, մեր կետերում կունենանք նաև տեղեկատվություն քույր գործընկեր քաղաքների վերաբերյալ: Կարևորում ենք ծրագրի իրականացումը, հատկապես այս տարի, որը հոբելյանական է Երևանի համար»,- ասել է Օրբելյանը:

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կետերում այցելուներին անվճար կտրամադրվեն Երևանի զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիաների ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցներ՝ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:

Դեռևս 2018 թվականի մարտ ամսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին՝ սեղմ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ:

Հունիսին բացվել էր տեղեկատվական առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգու սկզբնամասում:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /