• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
07.07.2018 | 10:40

Հրանտ Եպիսկոպոսյանը՝ «Մուլտի գրուպ»-ի անվտանգության ծառայության ղեկավար

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց: Մենք տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում՝ նա նստում է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /