• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.07.2018 | 13:15

Ցանկալի է՝ ԵԿՄ նախագահը պատերազմի մասնակից լիներ

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրենք ենք, ԵԿՄ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԺ պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի թեկնածությունը:

Շուշիի առաձնակի ջոկատի դասակի հրամանատար, ազատամարտիկ Ժորա Ֆարյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում անդրադառնալով Արամ Սարգսյանի թեկնածությանը, նշեց, որ  ցանկալի կլիներ, որ կազմակերպության նախագահ նշանակվեր այնպիսի մարդ, ով պատերազմի մասնակից է եղել:

«Լավ կլիներ, որ նա պատերազմի մասնակից լիներ:  Ինձ համար բավարար չէ միայն Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքը: Չմոռանանք,  որ Արամ Սարգսյանը քաղաքական ասպարեզ է մտել Վազգեն Սարգսյանի հետ կատարված դեպքից հետո:  Ամեն դեպքում, չենք կարող անտեսել նաև այն, որ Արամ Սարգսյանը  դրանից հետո արդեն երկար տարիներ զբաղվում է քաղաքականությամբ, լավ, թե վատ, այլ հարց է: Բայց եթե ինձ մնար, ես նախագահ չէի նշանակի մի մարդու, ով երիտասարդներին պատերազմի մասին իր անձնական փորձից  չի պատմելու», - ասաց Ժորա Ֆարյանը:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե Արամ Սարգսյանին որքանո՞վ կհաջողվի իր շուրջը համախմբել  ազատամարտիկներին, ովքեր աչքի են ընկնում էմոցիոնալ և բռնկուն բնավորությամբ, Ֆարյանը պատասխանեց. «Որքանով հետևել եմ Արամ Սարգսյանի ելույթներին և գործունեությանը, կարող եմ ասել, որ նա լավ հռետոր է և խոսել գիտի:  Ունի խոսքը  ներկայացնելու ձև և կարող է նաև զանգվածի ուշադրությունն իր վրա պահել: Նա կկարողանա՞ պատերազմի մասնակից էմոցիանոլ տղաների հետ  այնպիսի մտերմություն անել, որ նրանց կողմից ընդունվւ, դժվար է ասել, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, ղեկավարելու և  կառավարելու ձիրք ունի, միակ թերությունն այն է, որ նա պատերազմի մասնակից չէ և քաղաքականության ոլորտում կայացել է եղբոր զոհվելուց հետո»:

Մեկ անգամ ևս անդրադառնալով Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքին և Վազգեն Սարգսյանի գործունեությանը՝  Ֆարյանը շեշտեց, որ դեռ պետք է գնահատական տալ, թե Վազգեն Սարգսյանի կատարված աշխատանքներից որքանն է դրական եղել, որքանը՝ բացասական:

«Մենք ֆուրորի մեջ ենք եղել, բայց 2016 թ-ին մենք տեսանք, թե մեր բանակն իրականում ինչ վիճակում է, որի պատասխանատուները հասնում են մինչև 1991 թվական: Մարդիկ այլևս չեն լռում այս մասին: Մենք  խոսում ենք մեր կողմից  իրականում չտեսած  բանակի և բանակաշինության մասին:  Ինչպես այսօր ընդգծված  վերաբերմունք կա Սերժ Սարգսյանի նկատմամբ, այնպես էլ մինչև հոկտեմբերի 27-ը մի քանի անգամ ավելի մեծ  հակադրություն, եթե ոչ ատելություն կար  Վազգեն Սարգսյանի նկատմամբ: Մենք դրա ականատեսն ենք եղել»,- ասաց Ժորա Ֆարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ հանդիպումների և քննարկումների ժամանակ ազատամարտիկները ԵԿՄ նախագահի պաշտոնում  ավելի շատ կողմնակից են եղել Ալբերտ Բազեյանի թեկնածությանը:
«Ալբերտ Բազեյանի թեկնածության դեմ ոչ  մի կոմպրոմատ չկա: Բայց ավելի նախընտրելի կլիներ, որ ԵԿՄ-ն ղեկավարվեր  խորհրդի, ոչ թե նախագահի կողմից»,- եզրափակեց ազատամարտիկը:



    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /