• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս
07.07.2018 | 12:15

ԱՄՆ դեսպանը՝ նոր Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության մասին

Մենք ականատեսը դարձանք Հայաստանի պատմության նոր փուլի: Հայաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց, պահանջելով ավելի թափանցիկ, ավելի արդար հասարակություն՝ և այդ ամենը խաղաղ ճանապարհով: Ճիշտն ասած, դա շատ տպավորիչ էր: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

«Դա Հայաստանի քաղաքացիների կողմից էր արված: Միաժամանակ, դա արդյունքն է այն բանի, որ երկու տասնամյակ Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին աշխատելով զարգացրեցին, հզորացրին այն ձայները, որոնք առաջ տարան թափանցիկության և պատասխանատվությ ան այս արժեքները»,- ասել է դեսպանը:

Հարցին, թե արդյոք ավելի մեծ կլինի ԱՄՆ-ի հետաքրքրությունը  նոր Հայաստանի հանդեպ,  Ռիչարդ Միլսը պատասխանել է. «Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Դրա առաջնահերթությունները, կարծում եմ, կարևոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, և դեսպանությունն ու ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու»:

Նրա խոսքով, փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը՝ դրանք հսկայական մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նրանք ընդունեցին և հաջողությամբ հաղթահարեցին. «Խնդրի բարդ կողմն է այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է: Այստեղ մենք ցանկանում ենք այնքան մեծ աջակցություն ցուցաբերել, որքան կարող ենք, այնպես որ, սերտ աշխատելու ենք կառավարության հետ: Կարծում եմ՝ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել, և որում մեծապես հետաքրքրված են թե Հայաստանի իշխանությունները և թե ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խրախուսումն է»:

ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ վերջին 3 տարիներին Հայաստանի տնտեսության մեջ գրանցվել են 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ. «Նախորդ տարի մեր երկրների միջև առևտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից՝ մենք գրանցեցինք 42 տոկոս աճ: Այս տարվա առաջին 4 ամիսներին 30 տոկոս աճ է գրանցվել: Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման և դատական իշխանության անկախության ապահովման հարցերում, ապա առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետև վերջին 3 տարիներին որպես դեսպան ես բազմիցս եմ լսել, թե ամերիկյան գործարարներից և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ, և որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր:

Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա՝ ԱՄՆ-ի կողմից խոշոր առևտրի և ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /