• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Լրահոս, Հայաստան
07.07.2018 | 18:33

Հանքարդյունաբերության ոլորտում խիստ բացասական երևույթներ կան, որ պետք է ջրի երես հանել

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Ընդերքի շահագործումը պետք է ծառայեցվի տնտեսությունը զարգացնելուն և սոցիալական հարցեր լուծելուն, բայց դա պետք է կատարվի այնպես, որ առաջ չգան լուրջ բնապահպանական խնդիրներ և այնպիսի բացասական երևույթների, որոնք անուղղելի են կամ շատ ծախսատար։ Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց ԵՊՀ Երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրել նաև, թե հանքի շահագործումից ստացված շահույթը որքանո՞վ է գերադասելի այն վնասներից, որ կունենանք հետագայում։

«Երբ վերլուծում ենք մեր ընդերքի շահագործումն այդ տեսակետից, գալիս ենք այն եզրակացությանը, որ խիստ խախտվում է այդ համաչափությունը։ Հայաստանի ընդերքն այսօր օգտագործվում է ոչ ճիշտ, ինչը խոչընդոտում է տնտեսության այդ ճյուղի զարգացմանը: Այսօրվա դրությամբ ընդերքի շահագործումը ՀՆԱ-ի մոտ 4.79 տոկոսն է կազմում, իսկ մի քանի տարի առաջ 2.7 տոկոս էր։ Դա ուղղակի անընդունելի է, ավելին՝ հանցավոր մոտեցում է։ Այս քանակությամբ հանքավայրերի դեպքում այդքան քիչ եկամուտը նշանակում է, որ ոլորտում խիստ բացասական երևույթներ կան, որ պետք է ջրի երես հանել»,- ասաց նա։ 

Գրիգորյանը նկատեց, որ միշտ ցանկացած գործունեության մեջ՝ լինի դա ընդերքի շահագործում կամ մի այլ բան, պետք է վնասները շատ ավելի փոքր լինեն քան այն եկամուտները, իսկ Հայաստանում այդ համաչափությունը խախտված է։ «Այն ծանր հետևանքները, որ այսօր ստեղծվում են բնապահպանակն տեսակետից, Քաջարանի հանքավայրի շահագործման կամ պոչամբարների հետ կապված, և հետագա այն ծանր խնդիրներ և բնական աղետները, որոնց առաջ կանգնելու է տեղի բնակչությունը, տասնապատիկ շատ են, քան այն եկամուտները, որ այսօր ստանում ենք։ Այսօր Հայաստանի տարածքում շահագործվող հանքարդյունաբերական գործարանների պոչամբարները լրջորեն վտանգում են ոչ միայն շրջակա միջավայրը, այլեւ մարդկանց առողջությունը։ Լեռնարդյունաբերությունը մեր տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունի, ուստի դրանց շահագործումը դադարեցնելը հեռանկարային չէ։ Սակայն առանց գործարանների եւ լցակույտերի համալիր մշակման եւ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի փոփոխության՝ հանքավայրերի շահագործումը կարող է խիստ վտանգավոր լինել եւ անդառնալի աղետների պատճառ դառնալ»,- ասաց նա։

Ըստ երկրաբանի՝ մենք չենք կարող մեր ընդերքը չօգտագործել. դա բացառված է: «Դա նույնն է, որ մարդն ունենա հարստություն և չօգտվի դրանից: Բոլոր երկրները զարգանում են իրենց բնական ռեսուրսների հաշվին: Մենք ևս պիտի դա անենք: Սակայն ամեն ինչ պետք է լինի գրագետ և բարեխիղճ ձևով»,- ամփոփեց նա

 


    Լրահոս
    Քաղաքականություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /