• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Աշխարհի ձայն
07.07.2018 | 17:00

Քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին ու ուսուցիչներին

 

Թայլանդի հյուսիսում հեղեղված քարանձավում արգելափակված 12 դպրոցականները, ովքեր միևնույն ֆուտբոլային ակումբի խաղացողներ են, ու նրանց 25-ամյա մարզիչը կարողացել են փոխանցել հարազատներին գրված նամակը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թայլանդի ռազմածովային ուժերի լողորդների թիմը, որն այս օրերին աշխատանքներ է տանում քարանձավում, թվիթերում հրապարակել է նամակի լուսանկարները: Նամակը գրված է տետրի վեց էջի վրա, որոնք երեխաները փոխանցել են այն լողորդի հետ, ով հուլիսի 6-ին նրանց էր հանձնել հարազատների նամակը:

Նշենք, որ 11-16 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստների ծնողներն ու բարեկամներն արդեն երկու շաբաթ է՝ բնակվում են քարանձավի մուտքի մոտ գտնվող վրանային ճամբարում:

«Մեզ մոտ ամեն բան լավ է, բոլորն առողջ են, մի անհանգստացեք: Երբ դուրս գանք, շատ ենք ուզում տարբեր համեղ ուտելիքներ ուտել: Երբ դուրս գանք, ուզում ենք անմիջապես տուն գնալ: Հարգելի ուսուցիչներ, խնդրում ենք՝ դեռ մեզ շատ տնային հանձնարարություն մի տվեք»,- գրել էին աշակերտները:

Առանձին էջով նամակ է գրել նաև մարզիչը: Նրան հանրության մի մասն այս օրերին մեղադրում են անպատասխանատու լինելու և հորդառատ անձրևի նախօրեին երեխաներին քարանձավ տանելու համար, իսկ մյուս մասը համարում է հերոս, ում շնորհիվ երեխաները քարանձավում 9 օր առանց սննդի կարողացել են ողջ մնալ: «Շնորհակալ եմ, որ բարոյապես աջակցում եք մեզ: Խնդրում եմ բոլոր ծնողներին՝ ներել ինձ: Խնդրում եմ ներել նաև ձեր երեխաներին, ովքեր գնացին քարանձավ՝ առանց ձեզ ասելու»,- գրել է նա:

Դեռահաս ֆուտբոլիստներն ու նրանց մարզիչը հունիսի 23-ին գնացել էին քարանձավ, որը հեղեղվել էր սկսված հորդառատ անձրևների հետևանքով՝ խմբի համար անհնարին դարձնելով դեպի ելք վերադարձը:

Քարանձավի մոտ երեխաների հեծանիվներն ու մարզչի մոտոցիկլը հայտնաբերելուց հետո սկսվել էին նրանց որոնողական աշխատանքները: Նրանց կարողացել էին հայտնաբերել միայն 10-րդ օրը՝ սուզորդներն ու Թայլանդի ռազմածովային ուժերի լողորդները՝ քարանձավի մուտքից 5 կմ հեռավորության վրա:

Փրկարարների աշխատանքները, որում ներգրավված են մի քանի հազար մարդ և ծանր տեխնիկա, շարունակվում են արդեն գրեթե 2 շաբաթ: Քարանձավից երեխաների դուրս բերման աշխատանքները բարդացել են այն հանգամանքով, որ դեռահասներից ոմանք լողալ չգիտեն:

Փրկարարական աշխատանքներին մասնակցող սուզորդներից մեկը, ով թթվածնային բալոններ էր հասցնում քարանձավում արգելափակվածներին, մահացել է:

Թայլանդի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ երեխաների տարհանման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, գործողությունը պետք է տեղի ունենա մոտ օրերս, քանի որ առաջիկայում հորդառատ անձրևներ են սպասվում, ինչը զգալիորեն կարող է ավելացնել քարանձավում առկա ջրի մակարդակը՝ վտանգ դառնալով այնտեղ մնացածների կյանքի համար:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /