• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.07.2018 | 13:15

Արցախի հիմնախնդրում ուժային լուծումներն ընդունելի չեն, պետք է լինի բացառապես խաղաղ կարգավորում. Արմեն Սարգսյան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է եղել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի  3-րդ ֆորումի հատուկ նիստին, որտեղ անդրադարձել է նաև  Արցախյան հարցին:

Նախագահն Արցախյան խնդրի լուծման ճանապարհը տեսնում է միայն խաղաղ կարգավորման ճանապարհով:

«Արցախի լուծման հարցում ուժային լուծումներ ընդունելի չեն: Ցանկացած ուժային լուծում բոլոր կողմերի համար լինելու է ողբերգական: Լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,- ասել է  Սարգսյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում երկրում տեղի ունեցած փոփոխություններին, նախագահը դրանցում կարևորել է երիտասարդների մասնակցությունը:

 «Այսօրվա մարդիկ տարբեր են այն մարդկանցից, ովքեր քայլում էին ամիսներ առաջ: Պետք է պարզապես  կույր լինել  չտեսնելու համար, թե նրանց աչքերում ինչքան լույս ու հավատ կա ապագայի նկատմամբ:
Հեղափոխություն տեղի է ունեցել, որովհետև դուք եք փոխվել: Կան  մի շարք վերնագրեր՝  «Թավշյա հեղափոխություն», «Նոր Հայաստան», բայց լավագույն բնորոշումներից մեկը «Երիտասարդ Հայաստան»-ն է, որովհետև այս ամենի մեջ կա երիտասարդության գաղափարն է, որը խոսում է ապագայի  նկատմամբ հավատի մասին»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն անդրադարձ կատարեց նաև  իր կողմից նախաձեռնած օրենսդրական որոշ փոփոխություններին, որոնք վերաբերում են ՀՀ նախագահի խորհրդականների թվի ավելացմանը, նշելով, որ կան մասնագետներ, որոնց գիտելիքներն ու փորձը կարող են ավելի արդյունավետ դարձնել  ՀՀ նախագահի աշխատանքը:

«Օրենքով նշված է, որ հանրապետության նախագահը չի կարող երկուսից ավելի անվճար խորհրդական ունենալ, և փոփոխությունը թույլ կտա ձեր նման երիտասարդներին հրավիրել ու լսել ձեր  խորհուրդները: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք կարող են փայլուն խորհրդական լինել ու այս փոփոխությունները հնարավորություն կտան նախագահի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ»,- ասաց Արմեն Սարգսյանը:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /