• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
07.07.2018 | 17:25

Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծվող լարվածության համար

    ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։ 

 

   Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և ՀՀ ԶՈՒ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` գնդերեցների ուղեկցությամբ։ 

Այս մասին փոխանցում է Վահրամ քահանա Մելիքյանը:

  Վերջինս հայտնում է, որ բանակի սպաների և զինվորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին Սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի և կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի և քույրերի անդորրը:

 


Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։


Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է: Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հյուրընկալվել Հայոց Հայրապետին: 


Զինվորականները շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և զորակցության խոսքերի համար ու փոխադարձաբար մաղթեցին ուժ ու երկար տարիների կյանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր ծառայության մեջ։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /