• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
07.07.2018 | 21:30

Հոգևոր ոլորտում իրագործելի չեն քաղաքական դեկլարացիաները և մոտեցումները

Քաղաքական փոփոխությունները հանրապետության կարգավիճակ ունեցող երկրներում իրականացվում են իշխանությունը ժողովրդին պատկանելու ժողովրդավարության սկզբունքների համաձայն:

Ըստ այդմ՝ ժողովուրդն իր համաձայնությամբ լիազորում է ընտրվող անձանց պետության կառավարման բարձր պաշտոնների և անհրաժեշտության դեպքում կարող է այդ իշխանությունը վերցնել ու փոխանցել ուրիշների:

  Թեև ժողովրդավարության ակունքները գալիս են Հին Հունաստանից, սակայն դրա փիլիսոփայական մշակումն ու հիմնվորումը, նորովի ընկալումը տվել է լուսավորության դարաշրջանի հայտնի փիլիսոփա, հոգևոր կրթարանում սովորած Ժան Ժակ Ռուսոն «Հասարակական պայմանագիր կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» («Du contrat social; ou Principes du droit politique») (1762) աշխատության մեջ: Քաղաքական ասպարեզին հատուկ այս մոտեցումները բոլորովին հասկանալի են քաղաքական շարժումների համատեքստում:

  Բայց ամբողջովին զարմանալի է նման ընկալումները բերելը եկեղեցական ոլորտ և ներդնելը հոգևոր հասկացությունների մեջ:

Խանդավառված Հայաստանի քաղաքական կյանքի փոփոխություններից, որ տեղի ունեցավ երկիրը, պետությունը, իշխանությունը ժողովրդին պատկանելու ընդունելի կարգախոսերով, ոմանք սխալմամբ հիշյալ դիրքորոշումները փորձում են տարածել եկեղեցական ասպարեզի վրա:

 Եկեղեցաբանական գիտելիքների տկարությամբ կամ դրանց սխալ մեկնաբանությամբ նոր եկեղեցաբանություն են քարոզում, որտեղ Եկեղեցին, ինչպես քաղաքական նշանաբանի մեջ, պատկանում է ժողովրդին: «Եկեղեցին ժողովրդինն է» հայտարարությունը չի համապատասխանում եկեղեցաբանական սահմանումներին և ավելին՝ հակառակ է Սուրբ Գրքի վարդապետությանը:

Քրիստոնեական համընդհանուր ուսմունքով՝ Եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է, բայց Եկեղեցին ժողովրդինը չէ: Ժողովուրդն է պատկանում Եկեղեցուն, և ոչ թե Եկեղեցին է պատկանում ժողովրդին: Այս բացատրությունը հիմնվում է այն իրողության վրա, որ Քրիստոս է Եկեղեցու հիմնադիրը և հավատացյալների հավաքականությունը ստեղծողն ու պահպանողը. «Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձանով» (Հովհ. 14.6): Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19), որի գլուխը Քրիստոսն է (Եփ. 1.22, 4.15, 5.23; Կող. 1.18): Դրա համար էլ մենք Եկեղեցուն ասում ենք՝ Քրիստոսի Եկեղեցի: Ավելին՝ Քրիստոս Ինքն է Եկեղեցին Իրենը համարում. «Այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին» (Մատթ. 16.18): Եկեղեցին պատկանում է Աստծուն (Եբր. 3.1-6): Առաքյալը վերստին վկայում է, որ Եկեղեցին Աստծունն է. «Կենդանի Աստծու Եկեղեցին է» (Ա Տիմ. 3.15):

Այսպիսով, եկեղեցաբանության մեջ Եկեղեցին հավատացյալ քրիստոնյաների հավաքականությունն է, որի գլուխն է Հիսուս Քրիստոս: Հավատացյալ ժողովուրդն է Եկեղեցին, որ պատկանում է Աստծուն: Ուրեմն, հոգևոր ոլորտում իրագործելի չեն քաղաքական դեկլարացիաները և մոտեցումները: Իշխանությունն այստեղ ժողովուրդը չի տալիս, այլ այն տրվում է Աստծուց, ժողովուրդը կարող է միայն թեկնածուներ մատնանշել: Աստծուց է, որ տրվում են քահանայական շնորհներն ու իշխանությունը և բոլոր լիազորությունները քահանայագործության և շնորհաբաշխության: Այդ լիազորումները ոչ թե ժողովրդինն են, որ տվել է և կարող է ետ վերցնել, այլ այստեղ գործում են բոլորովին այլ հանգամանքներ, ատյաններ, իրողություններ:

Հոգևորականն այս իմաստով ժողովրդի աշխատավորը չէ, այլ նրա հոգևոր առաջնորդը, ուսուցիչը, դաստիարակը, հայրը, հոգացողը, դեպի Քրիստոս և փրկություն տանողը:



    Լրահոս
    Քաղաքականություն
    Փաշինյանը բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /