• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.07.2018 | 19:26

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասնակիցները շարքային սուտասան են ու մուտիլովշիկ. Տիգրան Քոչարյան

  Սուրբ Գեղարդի օրիգինալը ուղիղ եթերով ցուցադրվեց, փարատելով բոլոր մեղադրանքները։ Ոչ միայն փարատելով, այլ ուղղակի ծիծաղելի վիճակի մեջ գցելով  «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ»  շարժման լիդերներին։ Ինչու, որովհետև բռնվեցին ստի վրա և հիմա ինչ էլ ասեն ու խոսեն՝ էդ մուտիլովկաները աչքներն են մտցնելու:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է բլոգեր Տիգրան Քոչարյանը:


Վերջինս նկատում է, թե շատերի համար, որոնք նույնիսկ հեռու էին Կաթողիկոսին պաշտպանելուց կամ ընդհանրապես Հայ Առաքելական Եկեղեցու գործերից, տեսան ու համոզվեցին, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասնակիցները դարձան շարքային սուտասան ու «մուտիլովշիկ»։

«Իրենց ետևում կանգնած մարդկանց խորհուրդ կտայի այօրվա տոտալ ձախողման մեղավորներին քրիստոնեաբար մի քանի հատ լավ թաթալոշի տալ և ուղարկել հեռու-հեռու։   Այսօրվանից այդ  շարժումը բարոյապես դադարեց գոյություն ունենալ ու իրենց ապագա ջղաձգումները դա ուղղակի հոգեվարքի մեջ գտնվող շարժման մահամերձ կոնվուլսիաներ են» ,-ասում է Տիգրան Քոչարյանը։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /