• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 25, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
07.07.2018 | 22:45

Սերո Խանզադյանի տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ ընդունեց հյուրերին

Գորիսը  ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում մեծանուն գրող Սերո Խանզադյանի՝ վերանորգված տուն-թանգարանում  հուլիսի 7-ին նոր ցուցադրություն բացվեցՉնայած տուն-թանգարանն ունի ընդամենը տասը տարվա պատմությունհասցրել է գրավել այցելուների ուշադրությունը նոր ցուցանմուշներովլուսանկարներգրողի Երևանի բնակարանից նմուշներ և այլն:

Տուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցն ասաց, որ  2008 թվականին թանգարանը գտնվում էր շատ անմխիթար վիճակում: «Նույն թվականին էլ իշխանությունները որոշել են գրողի տունը պահպանել և այն վերածել թանգարանի: 2015 թվականին գրողի 100-ամյակի կապակցությամբ տարածքային զարգացման հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեց նաև մեր թանգարանը և մեկ տարի անց բարեկարգվեց»,-ներկայացրեց Բակունցը:

 Անդրադառնալով Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելունԱրմանուշ Բակունցը հավաստիացրեցոր սա խթան կհանդիսանաոր թանգարանն ավելի շատ այցելուներ ունենա:  «Թանգարանը կդառնա կամուրջանցյալիներկայի և ապագայի միջևՔանի որ Խանզադյանի ստեղծագործական ընդգրկումները բազմազան են»,-եզրափակեց տուն-թանգարանի վարիչը:

Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանը նշեցոր Գորիսն այսօր պահպանում և շարունակում է գրական բոլոր ավանդույթներըԸստ նրա, Գորիսը մշակութային քաղաք է համարվում ամբողջ տարի և այս պահին կան 100-ից ավելի ստեղծագործողներայդ հողից է սերել նաև Սերո Խանզադյանը:  «Տուն-թանգարանը գործում էր տարիներ շարունակչնայած ոչ այս ձևաչափովԱյս պատերը մեզ համար շատ թանկ ենԱյս տունը Գորիսում մեզ համար ձգող ուժ է հանդիսանումԳրողին հանդիպել եմ մի քանի անգամ և շատ լավ հիշողություներ ունեմ»,- ասաց Սահակյանը:

 

 


    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /