• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան
08.07.2018 | 11:32

Վարդավառի ժողովրդական սովորությունները

Վարդավառը հասել ա,

Բան ու գործս թարսել ա,

Թե սիրել ես, ջուր շաղ տուր,

Կրակս թեժացել ա…

 

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է։ Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Սուրբ Եղիա մարգարեի հետ:

Այս տոնը ժողովրդի շրջանում հայտնի է Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Ինչ վերաբերում է տոնի ժողովրդական անվանմանը, ապա Սուրբ Գրիգոր Տաթևացին այն բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Տոնը, համաձայն ժողովրդական բանահյուսության, հեթանոսական ակունքներ ունի և նվիրված է Աստղիկ դիցուհուն, ով սիրո և գեղեցկության աստվածուհին էր, Վահագնի սիրելին: Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում, որտեղից էլ գալիս է իրար ջրելու սովորությունը։ Մեկ այլ ավանդապատումի համաձայն` վիշապները գողանում են Աստղիկին ու պահում իրենց մոտ, իսկ Վահագն աստվածը հաղթում է վիշապին, ազատում է Աստղիկին ու շրջելով երկրի վրա` վարդի ջուր է ցողում` կրկին հավաստելով սիրո և գեղեցիկի հաղթանակը: Նման պատումներ շատ կան ժողովրդական բանահյուսության, հայկական ժողովրդական հեքիաթների մեջ։

Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանադրություններն ու ամուսնությունները։ Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալու հայրական տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /