• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Աշխարհի ձայն, Լրահոս
08.07.2018 | 17:31

ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները վախենում են Պուտին-Թրամփ բանակցությունների հաջողություններից

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Բրյուսելում «Sunday Telegraph» թերթին ներկայացրել են Եվրոպայի անվտանգության հարցում իրենց ունեցած մտահոգությունները:

Դաշինքի անդամները մտահոգված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված պահանջով, որը ենթադրում է պաշտպանական բյուջեի մեծացում մինչև ՀՆԱ 2 տոկոս: Մինչ օրս միայն Մեծ Բրիտանիան է համապատասխանում  այդ նպատակային ստանդարտին:

Ինչպես պաշտոնյաներն են հայտնել լրագրողներին, որ եթե եվրոպացիները հրաժարվեն ստանձնել դաշինքի ֆինանսավորման կարևոր պարտավորությունները, Թրամփը կարող է պայմանավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Եվրոպայում անվտանգության լանդշաֆտը վերաձևելու հարցում»:

Այսպիսով, ՆԱՏՕ-ում համաձայնության բացակայությունը   կարող է հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները դուրս բերի զորքերը Ուկրաինայից և հրաժարվի մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժությունների:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /