• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
08.07.2018 | 19:32

Ախալքալաքում նշվել է «Ջիվանու օր»-ը

Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց ավանդական դարձած եւ ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը: Տոնակատարությանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը եւ Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ եւ կարզախցիներ: Այս տարի միջոցառումը կազմակերպվել է Ախալքալաքի տեղական իշխանությունների եւ ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

 

Տոնական օրը սկսվել է Սուրբ Պատարագի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում՝ ձեռամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի եւ Արժանապատիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդել է հարգանքի տուրք եւ ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո տոնակատարության մասնակիցները շարժվել են դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան: Նրանք շրջել են տուն-թանգարանում, ծանոթացան մեծանուն աշուղի թողած ժառանգությանը, համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

 

Կարեւորելով Ջավախքում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը՝ տուն-թանգարանի բակում ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպվել է «Կարզախի բարիքները» գյուղական մթերքների տոնավաճառ: Տեղի է ունեցել նաեւ թեմատիկ հուշանվերների բարեգործական վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը ուղղվելու է տուն-թանգարանի զարգացման ծրագրերին:

 

Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր: «Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչել են Ջիվանու եւ այլ աշուղների սիրված երգեր, ելույթ է ունեցել նաեւ մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին: Համերգային ծրագրում ելույթ են ունեցել Կարզախի «Ջիվանու» անվան պարի անսամբլը, «Ջավախք» ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի «Անուշ» պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը եւ այլ կատարողներ:

 

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի, Գերմանիայից Հայաստան ժամանած Մյունխենի «Անուշ» պարախմբի եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երիտասարդ երաժիշտների մասնակցությունը տոնակատարությանն ապահովել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /