• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.07.2018 | 14:02

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժումը սնվում է սորոսյան դրամաշնորհներից

  Շրջանառվում է տեղեկատվություն, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը աշխատել է (կամ աշխատում է), Compass Center-ում, որը ֆինանսավորում է OSF ֆոնդի գումարներով, այսինքն՝ սորոսյան հայտնի ֆոնդից:

 

 Իսկ սորոսյան հիմնադրամի պետականաքանդ գործունեությունն այլևս նորություն չէ: Այնտեղ, որտեղ հոսում են Սորոս չարիքի դրամաշնորհները՝ մեկ նպատակ ունեն՝ ապակայունացնել երկիրը, հրահրել ներքին բախումներ, զրպարտել ու վարկաբեկել, կազմաքանդել ազգային ու պետական համակարգերը:

Հայաստանում, ցավոք, կան Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող բազմաթիվ կազմակերպություններ: Սորոսականներն աշխատում են տարբեր ուղղություններով, մի քանիսը ներխուժել են նաև կրթական ոլորտ: Այժմ էլ մենք տեսնում ենք հարձակում հոգևոր դաշտի դեմ՝ ուղղված  Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

Սորոսյան դրամաշնորհներով աշխատող բոլոր կազմակերպությունների գործիքակազմերը նույնն են ու միտված են մեկ նպատակի՝ կազմաքանդմանը:

 «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժումը ևս նկատելիորեն ունի սորոսյան  ուղղորդում: Ցուցարարներն ակնհայտ չարություն ու ատելություն են դրսևորում Հայոց եկեղեցու հանդեպ, զբաղված են զրպարտելով, սուտ ու կեղծիք տարածելով: Սորոսյան պատվերի կատարմամբ տարված՝ չեն էլ գիտակցում, որ իրենց քայքայիչ քայլերն արդեն իսկ նկատելի են դարձել ժողովրդի համար,  այլևս  բացահայտված է իրենց իրական ծախու դեմքը:

Բաղաքավորներն իրենց վարքագծով ապացուցում են, որ ոչ թե եկել են ինչ-որ բան շտկելու,, այլ ճիշտ հակառակը՝  պառակտելու, քայքայելու, բաժանելու մեր հոգևոր դաշտը, խռովեցնելու մեր ժողովրդին, հեռացնելու իր եկեղեցուց։

  Հայաստանին ու հայության ազգային, հոգևոր, ընտանեկան արժեհամակարգին նետված են լրաջագույն սպառնալիքներ, այս մարտահրավերին դիմագրավելու մեկ ելք կա՝  համախմբում:

  Ի դեպ, հիշեցնենք, որ Սորոսի պետականաքանդ գործունեությունը դատապարտվել ու արգելափակվել է Ռուսաստանի Դաշնությունում, մի շարք եվրապական  երկրներում, նաև ԱՄՆ-ում՝ հենց նախագահ Թրամփի կողմից:

Կարծում ենք ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը ևս մտածի այս ուղղությամբ ու փակի ազգաքանդ, պետականակործան դրամաշնորհների հոսքը Հայաստան:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /