• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
09.07.2018 | 14:34

Անհրաժեշտ է պահպանել խաղաղ կարգավորման բանակցությունների դինամիկան. Արտակ Զաքարյան. tert.am

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը tert.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պետական վերահսկողական ծառայության կողմից ՊՆ-ում սպասվող ուսումնասիրություններին, Նախիջևանի հատվածի լարվածությանը, բանակի նկատմամբ վստահության բարձրացման վերաբերյալ հարցերին և  Արցախյան հակամարտության բանակցային վիճակին:

 

Ստարև ներկայացնում ենք հարցազրույցը:

 

 

 

- Պարո՛ն Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս կառավարության, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում իրականացրած քաղաքականությունը:

 

- Դեռ վաղ է գնահատականներ տալ կառավարության գործունեությանը: Պաշտպանության ոլորտում ընդգծված նորամուծություններ առայժմ կարծես թե չկան, գոնե դրանց մասին դեռ չի հայտարարվել: Կարծում եմ, որ պետք է լինելուշարունակել և զարգացնել պաշտպանական ոլորտում սկսված բարեփոխումները՝ հատկապես ԶՈՒ արդիականացման, սպառազինության և տեխնիկայի կատարելագործման, ռազամաարդյունաբերական համալիրի ամրապնդման,մարտունակության անընդհատ բարձրացման հարցերում՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ռազմաքաղաքական և ռազմական բնույթի սպառնալիքների վրա:

 

 

 

- Նախիջևանի հատվածում լարվածության մեծացումը ինչո՞վ եք պայմանավորում, ի՞նչ զարգացումներ եք տեսնում այդ առումով:

 

- Հարավային Կովկասը կրկին ձեռք է բերում աշխարհաքաղաքան նոր նշանակություն և Նախիջևանը կոմունիկացիոն և աշխարհագրական առումով կարող է դառնալ կարևոր հանգույց: Հատկապես տեսանելի է թուրքական գործոնի մեծացումը այդ հարցում: Մեզ համար նախիջևանյան հատվածը ռազմավարական առումով ըստ էության պետք է դիտարկել առավելապես ոչ թե ճակատ, այլ «հարված կամ ճնշում» թիկունքից: Պատահական չեն այդ հատվածում լարվածությունն ու հակառակորդի ակտիվությունը: Ադրբեջանցիները փորձելու են Նախիջևանից ևս ավելացնել Հայաստանի վրա ռազմա-քաղաքական ազդեցությունը: Չնայած, որ մենք ունենք նախիջևանյան մի շարք կոմունիկացիաների նկատմամբ բավարար վերահսկողություն:

 

- Վարչապետը հայտարարեց, որ հրադադարի խախտման դեպքերը վերջին տարիների համեմատ աննախադեպ նվազել են, ըստ Ձեզ՝ սա ինչի՞ հետևանք է:

 

- Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները նվազել են ապրիլ ամսից սկսված, մինչ այդ դրանք պահպանվում էին նույն ինտենսիվությամբ և քանակներով: Այդ ընթացքում, խախտումների նվազեցմանը զուգահեռ, հակառակորդը, ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի, զորքերի ակտիվ տեղաշարժ և կուտակումներ է իրականացնում շփման գծի երկայնքով: Սա է մտահոգիչը:

 

- Բանակցային առումով ի՞նչ հնարավորություն եք տեսնում և իրատեսակա՞ն եք համարում այն պնդումները, որը Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

 

- Մենք միշտ ասել ենք, որ բանակցային գործընթացի որևէ փուլում Արցախը պետք է վերադառնա և նստի բանակցային սեղանի շուրջ: Դրան անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, ակտիվ պահելով խաղաղ կարգավորման գործընթացը: Բնականաբար, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքների իրացման չեն կարող լինել վերջնական կարգավորումներ, և պատահական չէ, որ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելել են նաև Ստեփանակերտ և հանդիպել իշխանություններին: Որպեսզի արված հայտարարությունը կյանքի կոչվի, և բանակցային գործընթացը չհայտնվի փակուղում, անհրաժեշտ է, որ պահպանվի բանակցությունների դինամիկան: Անհրաժեշտ է շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները: Իսկ Արցախի պաշտոնապես ներգրավվման համար պետք է իրականացվի մեծ ծավալի դիվանագիտական աշխատանք: Կհաջողվի՞ արդյոք ստիպել Ադրբեջանին բանակցել նաև Արցախի հետ, թե ոչ, կախված է շատ հանգամանքներից:

 

- Ադրբեջանի հայտարարությունների հետևանքով պատերազմի վտանգի մտահոգություններ ունե՞ք, թե՞ դրանք Ադրբեջանի դեպքում սովորական բնույթ են կրում:

 

- Ադրբեջանի կողմից առաջնագծում նոր ռազմական գործողությունների և սադրանքների միշտ պետք է պատրաստ լինել ինչպես ռազմական դիմագրավման, այնպես էլ քաղաքական ու դիվանագիտական հակազդման առումով:

 

- Մասնավորապես՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ստուգումներ է իրականացնելու առաջնահերթ պաշտպանության նախարարությունում, այս բացահայտումների ֆոնին ինչ-որ մտահոգություններ ունե՞ք նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ:

 

- Նախկինում էլ պաշտպանական համակարգում կատարված չարաշահումների վերաբերյալ եղել են համապատասխան հայտարարություններ և իրավական գործընթաց՝ դրանք բացահայտելու և օրենքով նախատեսված կարգով մեղավորներին պատասխանատվությունների ենթարկելու համար: Դրանք նորություն չեն: Ես միայն ուրախ կլինեմ, եթե հաջողվի ի հայտ բերել բոլոր չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները, և տրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

 

- Համաձայ՞ն եք, որ իշխանափոխությունից հետո բանակի նկատմամբ վստահությունը մեծացել է:

 

- Իմ քաղաքական գործունեության ընթացքում այլ հարցերի հետ միշտ ուշադրության կենտրոնում են եղել նաև բանակին և ԶՈՒերին վերաբերող հարցերը: Ես չեմ հիշում տարբեր կազմակերպությունների կողմից արված սոցիոլոգիական հարցումներ, որտեղ Բանակը՝ համեմատած մյուս բոլոր պետական կառույցների հետ, չունենար ամենամեծ հանրային վստահությունը: Այն միշտ եղել է բարձր և պետք է լինի: Իսկ ավելացել է, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

 

- Անդրադառնալով արցախյան հերոս Մանվել Գրիգորյանի առանձնատան՝ ԱԱԾ բացահայտումներին՝ Ձեր իշխանությունը, մասնավորապես՝ ՊՆ-ը,  որքանո՞վ է պատասխանատու այդ առումով, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել:

 

- Վերահսկողությունը որևէ հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ ՊՆ-ի գործառույթների մեջ չի մտնում: Պաշտպանության նախարարությունն իր գործունեության ընթացքում համագործակցել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ՝ վերջիններիս աջակցելով ռազմահայրենասիրական նշանակության տարբեր ծրագրերի իրականացման հարցերում: Այն հատկապես ընդգծված է եղել ապրիլյան մարտական գործողությունների և դրան հաջորդած օրերին, երբ կամավորական ջոկատները համապատասխան աջակցություններ էին ստանում ինչպես նախարարությունից, այնպես էլ համաժողովրդական ջանքերով: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, և ձեր մատնանշած հարցը պետք է քննարկվի զուտ ԵԿՄ շրջանակներում՝ իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ: Չնայած, որ հարցն ունի շատ մեծ բարոյական կողմ, որն իմ կարծիքով որևէ արդարացում ունենալ չի կարող:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /