• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.07.2018 | 15:25

30.5 մլն դոլար ներդրումների պայմանավորվածություն՝ ՀՀ պատվիրակության՝ Կանադա և ԱՄՆ այցերի արդյունքում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ ՍիսեռյանըՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա ԱյդինյանըՀՀ Տրանսպորտիկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ ԱրշակյանըՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱդամյանըՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա ԵղիազարյանըԱյս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: 

Պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ-ում մեկնարկել է հունիսի 29-ին՝ «Սերվիս Թայթն» ընկերություն այցելությամբորտեղ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության հիմնադիրներիինչպես նաև Սիլիկոնային հովտում ազդեցիկ «Թիմըբըլ» և«Այռոբոթիքս» ընկերությունների հիմնադիրների հետՔննարկվել են Հայաստանում ինժեներական կրթությանըգիտահետազոտությանըստարտափների զարգացմանըվերազգային կազմակերպություններին Հայաստան ներգրավելուն առնչվող հարցերըայդ ոլորտներում կառավարության առաջնահերթություններըառկա խնդիրները և սփյուռքի մասնակցությունը ոլորտի զարգացմանը: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երևանում: 

Այնուհետև պատվիրակության անդամները Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում հանդիպել են ամերիկյան շուրջ երկու տասնյակ գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետԱրդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում հայաստանյան ընկերությունների ու ասոցիացիաների հետ համագործակցելու ուղղությամբինչպես նաև քննարկվել է ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպումը: 

Պատվիրակությունը մասնակցել է նաև ամերիկահայ խոշոր գործարարների հետ մեծ ընդունելությանորի ժամանակ փոխվարչապետ Ավինյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերը ու ՀՀ կառավարության գերակայություններըՀանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ տեքստիլիաղբի վերամշակմանմեքենաշինության արտադրամասեր բացելուվերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի և գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալՄի խումբ գործարարներ պլանավորում են մոտ ապագայում այցելել Հայաստան՝ ծրագրերին ընթացք տալու նպատակով: 

Հունիսի 30-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մի քանի տասնյակ հայ գործարարների հետ և հարց ու պատասխանի ձևաչափով քննարկել են իրենց հուզող հարցերըՆերկայացվել են Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման և Ազգային ստարտափ սամիթի  անցկացման հեռանկարներըև դահլիճում գտնվող գործարարների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական ներդրում ունենալ հիմնադրամումՆերկայացվել է «Սփյուռքի պարտատոմսեր» գաղափարը՝ որպես զանգվածային ներդրումների խրախուսման մեխանիզմ՝ նպաստելու պետության կայուն տնտեսական զարգացմանըՀանդիպման ընթացքում փոխվարչապետը առանձնազրույցներ է ունեցել մեկ տասնյակ գործարարների հետորոնց հետ քննարկվել են առողջապահությանգյուղատնտեսությանբարձր տեխնոլոգիաներիկրթությանտուրիզմիռազմական արդյունաբերությանֆիլմարտադրության ոլորտներում առկա կոնկրետ ներդրումային ծրագրերՄիաժամանակ«Բիզնես Արմենիա»-ի և «Crystal Lake Holdings LLC»-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրհամաձայն որի՝ կազմակերպությունը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարելու Սևանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար: 

Գործարար Դրո Դարբիդյանի հետ քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ «St. Jude Medical Inc»-ի Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին: «Eco Panel Group Inc.» ընկերությունըի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ խաչիկյանիցանկություն է հայտնել ներդնել10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակովորի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:        

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետՎերջիններս քննարկել են ՀՀ ու Կալիֆորնիա նահանգի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն առնչվող հարցեր: 

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելունԱմերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրըՄի շարք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանկային համակարգումօրգանական սննդի և մեղրի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ: 

Հուլիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ ԳարսետինՎերջինիս հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաներիտրանսպորտիէներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարներըԱրդյունքում ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրորում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբՔաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Կանադա և ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:


    Լրահոս
    Քաղաքականություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /