• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
09.07.2018 | 14:05

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունը կարևոր է և՛ մեր, և՛ Ռուսաստանի համար. Ստեփան Գրիգորյան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

-Պարո՛ն Գրիգորյան,  ՆԱՏՕ-ի վեհաժողովին վարչապետի մասնակցության հետ կապված դեռևս հստակ որոշում չկա: Վարչապետը հայտարարել է, որ կմասնակցեն, եթե արտառոց իրավիճակ և հայտարարության տեսքում խնդրահարույց ձևակերպումներ չլինեն:  Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ խնդրահարույց ձևակերպումների մասին է խոսքը, և, ամեն դեպքում, այս գագաթաժողովն ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի համար:

-Գագաթաժողովին մասնակցությունը շատ կարևոր է, պետք է հաշվի առնել, որ վարչապետը պետք է մասնակցի ոչ միայն գագաթաժողովին, այլև հանդիպի ԵՄ-ի ղեկավարության հետ: Կարևոր է նաև, որ նոր կառավարությունը սկսի բազմավեկտոր քաղաքականություն  իրականացնել:
Ինչ վերաբերում է մեր  մասնակցությանը, ապա, որքանով ես տեղյակ եմ, Նիկոլ Փաշինյանը պլանավորում է դրան մասնակցել, և ես դրանում  ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Խնդրահարույց լինելու հետ կապված, այն հիմնավորմամբ, թե  հնարավոր է Արցախի հետ կապված անցանկալի բանաձև լինի, այդտեղ ևս խնդիր չեմ տեսնում: Ինչպես գիտենք, երկու տարի առաջ, վերջին գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումը շատ լավ էր և մեր դիվանագիտությունն այժմ պետք է աշխատի, որ այդ հին ձևակերպումը պահպանվի: Վերջնական դեկլարացիայում պարբերություններից մեկը նվիրված էր հենց Ղարաբաղի հարցին, որտեղ ձևակերպումները շատ նորմալ էին և մեզ համար ընդունելի: Այնպես որ, մասնակցությունը պետք է, և վատ չի լինի նաև, որ հաստատվեն  մեր ուզած ձևակերպումները: Այս առումով, բարդ գործընթաց չի բացատրելն ու համոզելը: Դժվար կլիներ այն դեպքում, եթե ձևակերպումը բացասական լիներ և անհրաժեշտ լիներ դա փոխել:
 Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքան լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի գործընթացներն  ի նպաստ իրենց լինի և մասնակացության վերաբերյալ Փաշինյանի զգուշավոր հայտարարությունը, թերևս, հենց այդ հանգամանքով է բացատրվում: Ամեն դեպքում, այս առումով ևս կասկած չունեմ՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի այսօրվա վարկանիշը:

-Վերջերս ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել և աջակցել մեզ բարեփոխումների  գործընթացում: ՆԱՏՕ-ի կողմից նման շահագրգվածությունն ինչո՞վ է բացատրվում:

-Ես կարծում եմ, որ ավելի շատ մենք ենք շահագրգիռ, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում մեզ համար այլընտրանք է: Իրենց շահագրգվածությունը որտեղի՞ց է  գալիս՝ մենք ՆԱՏՕ-ի  գործընկերների շարքում ենք և նրա հետ ունենք որոշակի համագործակցություն, օրինակ Աֆղանստանում  և Կոսովոյում խաղաղապահ ուժեր ունենք, որը ՆԱՏՕ-ն շատ բարձր է գնահատում: Նրա համար այդ կոալիցիոն համագործակցությունը կարևոր է: Եվ իրենց պատրաստ են նաև ընդլայնել  համագործակցության շրջանակը,  կարծում եմ՝ Հայաստանին ևս ձեռնտու է խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, օրինակ՝ գիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների, խաղաղապահ ուժերի  և մի շարք այլ ոլորտներում, որը ի դեպ, չի հակասում  ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը, քանի որ դրանք փոխլրացնում, ոչ թե փոխարինում են միմյանց:

-Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը, արդյոք, մտահոգված չէ՞: Ի դեպ, վերջերս ռուս ռազմական փորձագետներից մեկը հայտարարել էր, եթե Հայաստանը գնա Ուկրաինայի ճանապարհով, ապա հետևանքներն աղետալի կլինեն այդ երկրի համար, օրերս էլ  ռուս պատգամավորներն Ադրբեջանում հանդես էին եկել հակահայկական  հայտարարություններով:

 -Չեմ կարծում, որ պետք է ամեն մի փորձագետի ասածներին ուշադրություն դարձնել:  Ինչ վերաբերվում է ռուս պատգամավորների հայտարարություններին, ապա, կարծում եմ՝ նրանք ընտանիք ունեն, ուզում են ամռանը Սեյշելյան կղզիներում հանգստանալ, որի  համար փող է պետք,  և դա է պատճառը, որ գնացին և Ադրբեջանում նման հայտարարություններ արեցին:
Ես կարծում եմ՝ պաշտոնական Մոսկվան նորմալ է վերաբերվում  ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին: Դա նույնիսկ իրենց ինչ-որ առումով  շահավետ է, որ իր բարեկամ երկրներից մեկը մասնակցելու է գագաթաժողովին և ընդհանուր տեղեկատվություն կարող է ստանալ առաջին ձեռքից՝ Հայաստանից:
Ինչ վերաբերում է, թե Ռուսաստանը մտավախություններ ունի այս առումով, համաձայն չեմ, քանի որ Հայաստանը չի գնում ՆԱՏՕ-ին անդամակցելու, այստեղ համագործակցությունից բացի այլ բան չկա, որում ռազմատեխնիկական համագործակցությունը դրա շատ փոքր մաս է կազմում:
Ընդհակառակը, Ռուսաստանի  համար այս առումով շահավետ է, որ ՆԱՏՕ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ առաջին ձեռքից  տեղեկատվություն կունենան:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /