• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.07.2018 | 13:55

Սուրբ Գեղարդի շուրջ բարձրացված աղմուկը սրբապղծություն է. մեկնաբանում է տեր Ասողիկ քհն. Կարապետյանը

Մասունքների, սրբությունների հանդեպ նման հանդգնությունը՝ կասկածների սերմանումը, պարզապես սրբապղծություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Քահանան, անդրադառնալով Սուրբ Գեղարդի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին, նշեց, որ Սուրբ Գեղարդի հետ կապված այն ամենը, ինչը մենք լսել ենք այս օրերի ընթացքում, պարզապես զավեշտալի է: «Ես չէի ցանկանա առհասարակ անդրադառնալ այդ կասկածներին, քանի որ դրանք զավեշտալի են ու անհիմն են, սակայն կրոնական առումով նաև դատապարտելի են: Մասունքների, սրբությունների հանդեպ նման հանդգնությունը՝ կասկածների սերմանումը, պարզապես սրբապղծություն է: Մանավանդ այն անձանց կողմից, ովքեր Գեղարդին երբեք չեն առնչվել, Գեղարդով չեն զբաղվել, դրա համեմատական չեն կատարել և անտեղյակ են պատմական այն փաստաթղթերին, որոնք կան հրապարակում: Եվ նման անձեր իրենց անձնական նվաստ շահերի համար այդպիսի հայտարարություններ են տարածում»,- ասել է տեր Ասողիկ քահանան՝ հավելելով, որ Գեղարդի հետ կապված այս սուտը և կեղծիքը մոլորության մեջ է գցում հավատացյալներին, ովքեր Գեղարդի, սուրբ մասունքների հանդեպ երկյուղած վերաբերմունք ունեն:

«Պատմական փաստերը, տեղեկություններն առկա են, կան հրապարակված հոդվածներ, կան գիտական նկարագրություններ, կա ի վերջո Գեղարդի պատմությունը»,- ընդգծել է հոգևորականը:

 

Վերջինիս խոսքերով, 1800-ական թվականներին, որպեսզի բուն գեղարդը տարբերակվի արդեն առկա կրկնօրինակից հայրապետերը իրենց կնիքներն են դրել այդ գեղարդների վրա: «Ես լսեցի, որ ասում են՝ իբրև թե Գեղարդի վրա 4 կնիք է առկա: Դա միանշանակ սուտ է: Գեղարդի վրա ի սկզբանե է եղել 2 կնիք»,- ասաց տեր Ասողիկը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /