• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 19, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.07.2018 | 15:12

Ռոբերտ Քոչարյանը պատաստ է պատասխանել ՀՔԾ հարցերին. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակել է  ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու  ծանուցագրի պատասխան նամակը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան  ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը: «Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը, առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր, կամ կապի այլ միջոցներով»,-տեղեկացրեց նա:

 

2018 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահի բնակության վայրում փոստով ստացվել է հարցաքննության կանչելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /