• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
09.07.2018 | 17:18

Արենիի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են, բայց դրանք վտանգավոր չեն. Գառնիկ Իսագուլյան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 

Նախիջևանում  Ադրբեջանի կողմից դիրքային տեղաշարժերը տարածքային հարաբերակցության վրա որևէ ձևով  ազդեցություն չեն ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

 

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական ուժերը Նախիջևանի սահմանի մոտ  որոշակի դիրքային տեղաշարժեր են արել, սակայն  այդ տեղաշարժերը հարաբերակցությունը չեն փոխել: Այդ առումով դիրքային տեղաշարժեր արել է նաև հայկական կողմը, որոնք իրենց դիրքով  շատ ավելի նպաստավար են և վերահսկողություն են սահմանում ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումների նկատմամբ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

 

Անդրադառնալով  Նախիջևանի հատվածում՝ Արենի գյուղի մոտակայքում ադրբեջանական դիրքերի տեղավորմանը և կրակոցներին, Իսագուլյանը նշեց, որ դա հայկական կողմի համար վտանգ չի ներկայացնում:

 

«Արենիից Սիսիան և Գորիս գնացող մայրուղու  վրա  ճանապարհ կա դեպի Խաչիկ գյուղ, հետո  Տանձիկ գյուղն է: Այդ տարածքի դիմացի հատվածում բարձրադիր դիրք է, որտեղ ժամանակին  դիրքերի տեղակայում չի եղել, այս պահին արդեն  այդտեղ գտնվում են ադրբեջանական դիրքերը: Դա որոշակի վերահսկողություն է սահմանում Տանձիկ ջրամբարի վրա: Այդտեղ 3,8 կմ հեռավորության վրա երևում է Արենի  գյուղի արևմտյան հատվածը և մշակույթի տան ուղղությամբ տեղակայված տները, բայց հավատացեք, որ դա որևէ վտանգ չի ներկայացնում Արենի գյուղի համար:  Եվ դեպի Խաչիկի ճանապարհ տանող հատվածի վրա մերոնք շատ ավելի բարձր դիրք ունեն և եթե, Աստված մի արասցե, ադրբեջանական ուժերը փորձեն  այդ դիրքերից որոշակի գործողություններ անել, ապա մենք  կարող ենք անմիջապես այդ դիրքերը լռեցնել»,- տեղեկացրեց Գառնիկ Իսագուլյանը:

 

Անդրադառնալով դիրքերի տեղաշարժերի վերաբերյալ  հասարակության մտահոգություններին՝ Իսագուլյանը  շեշտեց, որ Արենի գյուղի և մոտակա բնակավայրերի բնակիչներն այս առումով խնդիր չունեն:

 

«Մենք պետք է հավատանք մեր զինված ուժերին, հատկապես այդ դեպքում: Վստահ եմ, որ բացի Ադրբեջանի կողմից ամպագոռգոռ հայտարարություններից  որևէ լուրջ գործողություն չի կարող տեղի ունենալ: Մենք սահմանների առումով որևէ խնդիր չունենք, որը կարող է մեզ համար լուրջ վտանգ ներկայացնել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

 

 Իսագուլյանը նշեց, որ Արենի գյուղում երեկոյան ժամերին  կրակոցներ լինում են, բայց դրանք հայկական դիրքերի ուղղությամբ չեն:

 

«Թե ինչու է ադրբեջանական կողմը նման սադրանքների դիմում, դժվար է ասել, բայց կարող ենք նշել, որ  Ադրբեջանին մեր երկրի ներքին  իրավիճակն է որոշակի ստիմուլներ  տալիս: Նրանք՝ իբր նկատի ունենալով, որ Արցախում և Հայաստանում ներքին իրավիճակն այնքան կայուն չէ, որքան մինչև թավշյա հեղափոխությունն էր, այդպիսի գործողություններ է անում,  սակայն ես կարող եմ ասել, որ  Ադրբեջանը պարզապես իրավունք չունի հույս տածել, որ մեր ներքին իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի միասնակության վրա»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, որ այժմ բնակչությունն ավելի կոնսոլիդացած է երկրի ղեկավարության շուրջ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /