• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
09.07.2018 | 21:20

«Ոսկե ծիրան»-ը Հայաստանն աշխարհի հետ կապող յուրօրինակ ու կարևոր հարթակ է. Յիրիկյան

 

Այսօր մեկնարկել է  Երևանում իրականացվող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Նրա գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մինչև հուլիսի 14-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչներն հնարավորություն ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու, մասնակցելու կինոարվեստի հսկաների վարպետության դասերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝  փառատոնի միջոցով աշխարհը ճանաչում է հայերի ստեղծագործականությունն ու կամքը` հասնելու նոր բարձունքների կինոարվեստի ոլորտում:

«Նաև արդեն կարող ենք ուրախությամբ փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության յուրօրինակ ու կարևոր հարթակ: Այն խթանում է ազգային կինոյի զարգացումը: Ուրույն դիմագիծ ունեցող մեր կինոյով մենք՝ հայերս, այս եզակի միջոցառման շնորհիվ իրավունք ենք ստանում հավասարը հավասարի պես կանգնել մշակութային ազգերի կողքին: Ազգային կինոն մեզ անհրաժեշտ է մեր մշակութային ներկայությունը «մեծ աշխարհում» ամրապնդելու և միաժամանակ՝ գլոբալ մշակութային մարտահրավերներին արձագանքելու համար՝ պահպանելով մեր ինքնությունը»,- ընդգծել է Յիրիկյանը:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մինչ մեկնարկը՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով:

Փառատոնը բացման ֆիլմը Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունն» էր, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը կփակվի Թերի Գիլյամի «Դոն Կիխոտին սպանողը»  ֆիլմով:

Փառատոնի պատվավոր հյուրերն են՝ օսկարակիր Դարեն Արոնոֆսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /