• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Լրահոս, Մամուլի տեսություն, Հրապարակ
10.07.2018 | 08:40

«ՔՊ» անդամը չգիտեր, որ ներգրավված է Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս շեշտում էին բուհերն ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու հարցը, սակայն մենք հայտնաբերեցինք, որ ՀՀ վարչապետի հունիսի 27-ի որոշմամբ ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մի շարք նախարարներ ու փոխնախարարներ, իսկ առաջին տեղում գրված է «ՔՊ» անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի անունը։

 

Մեզ տեղեկացրին, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն ինքն է։ Սակայն, երբ զանգահարեցինք Աղազարյանին, պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէ, որ ագրարայինի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկված։ Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նքն է դառնալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ «Հետաքրքիր է՝ ես իրավունք ունե՞մ դառնալու, թե՞ չէ։ Օրենքի սահմանափակումներ կա՞ն, թե՞ չկան, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- պատասխանեց նա։

 

Երբ հավատացրինք, որ օրենքի սահմանափակում չկա, նա հաջորդ հարցը տվեց «Իսկ ի՞նչ է տալիս դա ինձ»։ Ձեզ նման առաջարկ արվե՞լ է։ «Չէ»։ Դուք Ագրարային համալսարանի հետ կապ ունե՞ք։ «Չէ, բացարձակ»։ Ավելի ուշ նա զանգեց եւ ասաց «Եթե նույնիսկ ինձ առաջարկեն էլ, ես չեմ համաձայնի, որովհետեւ ես ոչ մի կապ չունեմ ակադեմիայի հետ»»։

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /