• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.07.2018 | 11:30

Քաղաքապետի թեկնածու առաջադրե՞լ, թե՞ գնալ արտահերթ ընտրությունների. ԵԼՔ-ը դեռ չի կողմնորոշվել

 

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում քաղաքապետի թեկնածուի առաջադրման վերաբերյալ դեռևս որոշում չկա: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:  

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում  է ներկայացրել:  Ընդգծենք, որ հրաժարականի վերաբերյալ խոսակցությունները մամուլում վաղուց էին  շրջանառվում, որը, ընդհանուր առմամբ, քաղաքապետարանից ոչ հերքվում էր, ոչ էլ՝  հաստատվում:
«Առաջիկա օրերին մենք քննարկումներ կունենանք, որտեղ կորոշենք՝ թեկնածու առաջադրելու ենք, թե՝ ոչ, և եթե առաջադրելու ենք, ապա ում: Քննարկումներ դեռևս չենք ունեցել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Մեր այն դիտարկմանը, որ «ԵԼՔ»-ի համար այս հրաժարականը, կարծես թե, անակնկալ չէր, քանի որ հրաժարականի մասին խմբակցությունը դեռ շաբաթներ առաջ էր բարձրաձայնում,  ինչպե՞ս է, որ մինչ այս պահը թեկնածուի առաջադրման վերաբերյալ որոշում չունեն,  Խաժակյանը  դիտարկեց, թե անընդհատ իրավիճակ էր փոփոխվում:

«Ես դեռ վաղուց էի ասել, որ հրաժարականի որոշումը կայացված է, և հասկանալի էր, որ դա ժամանակի խնդիր է: Քննարկումներ չենք իրականացրել, քանի որ ամեն րոպե իրավիճակ էր փոխվում և ի վերջո դա համատեղ քննարկումների արդյունքում պարզվող ոչ շատ բարդ  հարց է: Մենք նախ քննարկելու ենք, թե առաջադրում լինելու է, թե ոչ, որովհետև եթե որոշվի, որ պետք է լինեն արտահերթ  ընտրություններ և  ճիշտը դա է, ապա առաջադրումներ չպետք է լինեն»,- ասաց  Խաժակյանը:

Մեր դիտարկմանը, թե   ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն է, և հետևաբար,  իր ունեցած ձայներով կարող է  քաղաքապետի  իև թեկնածուին  անցկացնել,  Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Եթե ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն լիներ, ապա Տարոն Մարգարյանը հրաժարական չէր տա: Ակնհայտ է, որ իրենք բովանդակային առումով մեծամասնությունից զրկվել են»:

Խաժակյանը տեղեկացրեց, որ ըստ օրենքի՝  գործող ավագանին կարող է լուծարվել,  եթե քաղաքապետի թեկնածու չառաջադրվի և,  եթե առաջադրված թեկնածուն բավարար ձայներ չստանա:  Ավագանու լուծարումից  հետո նախատեսվում է ավագանու արտահերթ ընտրությունների անցկացում:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /