• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.07.2018 | 11:39

Արա Վարդանյանը ներողություն է խնդրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի իր հայտարարության մեջ ներողություն է խնդրել հիմնադրամի բոլոր նվիրատուներից: Նա հայտնել է, թե խորը ցավ է ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

 

«Սիրելի´ հայրենակիցներ,

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:  Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է:

 

Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:

 

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /