• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.07.2018 | 11:20

Ժողովրդի արդարացի պահանջով ոստիկանությունը վերջապես քայլ արեց ու Դիվանատան շենքն ազատեց բողոքավորներից

 Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Այսօր վաղ առավոտյան՝ 7:10-ի սահմաններում, վերջապես, ՀՀ ոստիկանությունն անցավ իր պարտականությունների կատարմանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքն ուղղակի ազատագրեց եկեղեցու դեմ սուր ճոճող բողոքավորների խմբի «վրանային» ներկայությունից:

   Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի առավոտյան Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ դրսևորել անվայելուչ պահվածք ու իրականացրել սադրիչ գործողություններԱյս մասին տեղեկացրել էր Վահրամ քահանա Մելիքյանը: Նախաձեռնության անդամները նաև վրաններ էին տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, որտեղ գիշերում էինԿիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից պարզ երևում է, որ հոգևոր շենքը՝ Դիվանատան նախասրահը, ցուցարարները վերածել էին ճաշարանի: 

    Ոստիկանությունը գիտակցեց, որ այլև անկարող է չգնալ հստակ գործողության, քանի որ օրեցօր մեծանում էր ժողովրդի  դժգոհությունը թե՛ բողոքավորների խմբի քայլերից,  թե վերջիններիս հանդեպ ոստիկանության որդեգրած կրավորական կեցվածքից: Չնայած եկեղեցին անջատ է պետությունից, բայց միանշանակ է՝ եկեղեցու անվտանգության համար պետությունն է պատասխանատու: Հետևաբար, նաև անհասկանալի էր առ այսօր  ոստիկանության որդեգրած չեզոք պահվածքը եկեղեցու տարածք ներխուժած ու «վրանավորված»  բողոքավորների հանդեպ:

Իրավիճակից խիստ մտահոգ Հայաստանի տարբեր շրջաններից մարդիկ մի քանի օր է խմբերով գնում են Սուրբ Էջմիածին՝ իրենց ներկայությամբ սատարելու  Եկեղեցուն ու Վեհափառին: Մարդկանց հոսքն օրեցօր մեծանում է ու կարող է այլևս լուրջ բախումերի հանգեցնել: Ի դեպ, հնչում էին կոչեր. «Եթե ոստիկանները քայլ չեն անում, տեր չեն կանգնում մեր եկեղեցուն, մենք ինքներս բողոքավորներից կազատագրենք  եկեղեցու տարածքը»:

  Այս օրերին, միաժամանակ Սփյուռքի բազմաթիվ համայնքներից նամակներ ուղղվեցին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. կոչ է արվում սատարել  Եկեղեցուն, պաշտպանել հայ հոգևորականների իրավունքները և թույլ չտալ, որ ցուցարարների խումբը սասանի Հայոց Եկեղեցու միասնականությունը: Նաև անհանգստություն էր արտահայտում, թե ինչո՞ւ ոստիկանությունը հստակ քայլեր չի ձեռնարկում:

Այսպիսով, փաստորեն, Հայաստանից ու Սփյուռքից հնչող կոչերի, պահանջների ճնշման ներքո ոստիկանությունն անկարող եղավ մնալ դիտորդի դերում և, ի վերջո, գնաց  սեփական պարտականություններ կատարմանը: Հուսանք, որ հետայսու ևս կդրսևորվի համարժեք զգոնություն:

  Տեղեկացնենք, որ այս օրերին բողոքավոր ակտիվիստ դարձած հոգևորական հայր Կորյունը չէր մասնակցում գիշերային նստացույցերին: Իսկ ընդամենը 10,15 հոգանոց ցուցարարների խմբի լիդերի դերում Կարեն Պետրոսյան ու Արտակ Ալավերդյան զույգն է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /