• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
10.07.2018 | 13:00

Ալիևը խոսել է՝ չասելով ոչինչ

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էթե իր երկիրը դերակատարություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մեջ, ապա անդրադառնալով ՀՀ նոր իշխանություններին՝  խորհուրդ է տվել, որ լինեն ավելի կառուցողական:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծիք հայտնեց, որ դրանք ոչ մի բան չասող հայտարարություններ են, որ ուղղված են ներքին լսարանին: «Ադրբեջանական հետք ներքին պրոցեսներում անիմաստ է ընդհանարապես փնտրել»,- ընդծեց նա:

Քաղաքագետը նշեց, որ Ալիևի մեծ ցանկությունն է, որ Հայաստանի իշխանությունները լինեն «ավելի կառուցողական», ինչն, ըստ նրա, ենթադրում է միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից: «Դա անհնար բան է, և ով էլ Հայաստանում իշխանության ղեկին լինի, միակողմանի զիջումներ պարզապես հնարավոր չէ: Ադրբեջանի կողմից դրանք ցանկություններ են, որ արտահայտել են, իբր իրենք ներքին լսարանի համար ցույց են տալիս, որ պատրաստ են բանակցությունների: Չեմ կարծում, թե այդ հայտարարության վրա պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց Գալստյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Հայաստանը կարող էր միանալ Ադրբեջանի տնտեսական նախագծերին ու բարելավել իր տնտեսության վիճակը, սակայն դրա համար պետք է ազատագրել բռնազավթած տարածքները», քաղաքագետը նշեց. «Այդ հայտարարությունը նոր չէ: Դա ավելի հին է, քան Մադրիդյան փաթեթը: Դեռևս Ղարաբաղյան հակամարտության շրջանն էր, երբ առաջարկություններ էին հնչում, որ Հայաստանը հանձնի Ադրբեջանին ինչ-որ տարածքներ և միջանցքներ, և դրա դիմաց ստանա  հնարավորություն մասնակցելու Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսական ծրագրերին»:

Ըստ Նարեկ Գալստայնի՝ խնդիրն ասյտեղ հետևյալն է. մի կողմից անվտանգության հարցերն են, մյուս կողմից՝ տնտեսության ակնկալվող, բայց չերաշխավորված օգուտները: «Դե բնական է, որ առաջնահերթը բոլոր պետությունների համար էլ պետք է լինեն անվտանգության շահերը, և այդ հաշվարկների պատճառով էլ հայկական կողմը ժամանակին ասել է, որ դա անհեթեթ առաջարկություն է, քանի որ այդ բարտերը անհամադրելի է,Հայաստանից իրենք պահանջում են ավելին, քան դրա դիմաց պատրաստ են վճարել»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /