• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.07.2018 | 14:15

Վարչապետը խորհուրդ տվեց ծննդյան օրերին միմյանց գրքեր նվիրել

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք գործադիրին նվիրել է «Անտարես» հրատարակչությունը:

Գրքերի ցանկը ներառում է Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Այնտեղ, որտեղ աչքերդ երբ բացես», «Ապուշների ուղևորությունը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս, Դիանա Գրիգորյանի «Դուռը թակում եմ», Արամ Պաչյանի «Օվկիանոս», «Ռոբինզոն», Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» և այլ գրքեր:

 

«Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում և հատկապես կառավարության անդամների շրջանում: Իհարկե, ես ուզում եմ ասել, որ այլ հրատարակչություններ, եթե ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճույքով նրանցից նույնպես նվերներ կընդունենք, նաև նրանց անունները կբարձրաձայնենք, որպեսզի գրահրատարակությանը և գրքի ընթերցանությանը աջակցենք: Լավ կլինի, որ մենք նաև քաղաքականություն ունենանք այդ ամենին աջակցելու: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի՝ Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գրական գործեր, որոնց ընթերցումը, կարծում եմ, շատ բան կտա բոլորիս: Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք մեր աշխատանքը կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականությանը և ընթերցանությանը նույնպես բավարար ժամանակ տրամադրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը խորհուրդ տվեց ծննդյան տոներին գնալիս միմյանց գրքեր նվիրելհատկապես ժամանակակից գրողների գրքեր:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /