• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.07.2018 | 18:12

Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, այստեղ չենք գալիս «բազար» անելու. Դ. Իոաննիսյան

Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշել է, որ կառավարական հանձնաժողովում դեռ քննարկման ենթակա   հարցեր կան, իսկ որոշների շուրջ արդեն կան հստակ դիրքորոշումներ: Սպասվում է, որ աշխատանքային խումբը նախագիծ կպատրաստի:

«Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, և հարցերը քննարկվում են մանրակրկիտ, բոլոր կողմերն ուսումնասիրելուց հետո: Այդ պատճառով մենք չենք կարող գերձայնային արագությամբ հայեցակարգ գրել և նախագիծ ներկայացնել»,- նշել է Իոաննիսյնաը՝ հավելելով, որ իրենք հենվում են կոնսենսուսային մոտեցումների վրա և պետք է ամբողջացնեն հայեցակարգը, ինչից հետո կգրվի ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝  իրենք արդեն մի փուլով սա անցել են, հայտնի են այն սկզբունքային առաջարկությունները, որոնց հիման վրա պետք է կատարվի փոփոխություն.

«Մենք ուզում ենք հասկանալ՝ զուգահեռ աշխատելով, հասնելով ինչ-որ մի ամփոփման, որը տանելու է ուղղություններ, որոնցով պետք է փոխվի ԸՕ-ն, հետո տեխնիկական հարց է, թե ոնց է վերածվելու նախագծի, հետո ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, արդեն արտախորհրդարանական ուժերից ստանում ենք առաջարկներ: Դուք զուգահեռ այդ աշխատանքը տանում եք, չեք կարծո՞ւմ, որ կարելի է միացնել և այն ուղղությունները, որոնք պետք է ԸՕ փոխվի, առնվազն այդտեղ համաձայնության գանք»:

Դ. Իոաննիսյանը շեշտեց, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական է, լսում են բոլորի առաջարկները, գնահատում առաջարկի բովանդակությունը: «Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է այս քաղաքական հանձնաժողովի և մեր մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղվել: Մենք այստեղ չենք գալու ինչ-որ «բազար» անելու, ներեցեք արտահայտությանս համար: Մենք ուզում ենք զուտ լսել առաջարկությունները և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»: Իոաննիսյանի խոսքին հակադարձեց Ռուսատամյանը՝ նշելով, որ իրենք «բազար» չեն անում: Սակայն, ըստ Իոաննիսյանի,  «բազար» ասելով նկատի է ունեցել ներկայանալ ԱԺ, քննարկել կողմ կամ դեմ:  


    Լրահոս
    Քաղաքականություն
    Փաշինյանը բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /