• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 25, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
10.07.2018 | 22:00

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն արդյունավետ է

    Այս օրերին հաճախ է հնչում հարցադրումը, արդյոք, վարչապետ Փաշինյանը կգնա՞ Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին: Անդրադառնանք Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունների պատմությանը։

    Հիշեցնենք, որ երկկողմ հարաբերությունները սկսվել են ՀՀ-ի անկախացումից անմիջապես հետո, արդեն 1992թ, երբ մեր երկիրը մաս կազմեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին։ 

 Հետագայում Հայաստանը մաս կազմեց Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, իսկ 2002թ-ից արդեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ էր։ 2004թ-ից ՀՀ-ից 34 հոգուց բաղկացած խաղաղապահ դասակը հունական ուժերի շրջանակում մաս կազմեց Կոսովյում ՆԱՏՕ-ի գործողություններին։ Այդ նույն տարում Հայաստանը ՆԱՏՕ-ում բացում է իր առաջին մշտական ներկայացուցչությունը։

 Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հետագայում ավելի է խորանում. հայ խաղաղապահները մասնակցում են նաև Աֆղանստանում համապատասխան գործողություններին։ 2007թ-ին Հայաստանում պաշտոնապես բացվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը։ 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ դառնալով Հայաստանի առաջին նախագահը, որն այցելեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր շտաբ։ Երկկողմ համագործակցությունն էլ ավելի է խորանում և ՆԱՏՕ-ի խորհրդի կողմից հաստատվում է Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)։ 

Հայաստան-ՆԱՏՕ երկարատև այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի մեր հայրենիքում անվտանգության ու դրա ռազմական բաղադրիչի գիտական, գիտատեխնիկական, ռազմական ու ռազմվարական ուսումնասիրման ու գործարկման համար։ Այս համագործարկցության արդյունավետությունը բավականին բարձր է, սակայն հանուն ճշմարտության պետք է նկատել, որ այն արդյունավետ է Հայաստանի համար, մասնավորաբար, երբ մաս է կազմում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական անվտանգային համակարգին։

   Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգային շահերից է բխում համագործակցության այս երկու ձևաչափերի՝ ՀՀ-ՆԱՏՕ, ՀՀ-Ռուսաստան,  պահպանումը և շարունակական խորացումը։ Սակայն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, որի մաս է կազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ժամանակ առ ժամանակ ընդունում է հայտարարություններ, որով այլ հակամարտությունների հետ միասին պահանջում է նաև Արցախյան հիմնախնդրի լուծումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ։

 Նմանատիպ, միակողմանի հայտարարությունների տեքստերը, թեև իրավական որևէ հիմք չունեն, սակայն արդարացիորեն արժանանում են հայկական կողմի քննադատությանը, քանի որ օգտագործվում են Ադրբեջանի կողմից հակահայկական  քաղաքականության մեջ։

   Հետևաբար, ՀՀ վարչապետի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելու հարցը նաև պայմանավորված է նրանով, թե ինչպիսի՞ հայտարարությամբ հանդես կգա ՆԱՏՕ-ի  խորհրդարանական վեհաժողովը. Հայկական կողմը պետք է բանեցնի դիվանագիտական բոլոր միջոցները, որպեսզի նրանում չսպրդեն հակահայկական ձևակերպումեր:

 ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /