• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս
10.07.2018 | 22:15

ՀՀ քաղաքացիություն չունեցող հայազգի երիտասարդները ՀՀ-ում զինծառայության չեն կարող անցնել. Գաբրիել Բալայան

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնավորապես ասաց.

«ՀՀ  Սահմանադրության մեջ  հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով: Այս պարտավորությունները բացառապես մեր քաղաքացիների համար են, քանի որ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում»,- նշեց Բալայանը և հավելեց, որ օրենքով դա արգելվում է:

Անդրադառնալով այն հարցին, որ այդ տղաները, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել և դիմում են ներկայացնում, ՀՀ ՊՆ տեղակալն ընդգծեց, որ իրենք պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն:

«ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, տղաները պետք է անցնեն բոլոր փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից: Այդ պարագայում,  համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,- ասաց Գաբրիել Բալայանը:

Նրա պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար:

«Եթե տվյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ զինված ուժերում»,- շեշտեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, եթե անձը հանդիսացել է այլ երկրի քաղաքացի, դրանից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ապա համապատասխան փաստաթղթերով հիմնավորվելու դեպքում, որ անձն առնվազն 12 ամիս ծառայություն է անցել օտար երկրի ԶՈՒ-ում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտավորությունից:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /