• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
11.07.2018 | 00:40

Անհայտ քաղաքացին զինամթերք է թողել մարտական դիրքեր տանող ճանապարհին

Ոստիկանության Արարատի բաժնում հուլիսի 9-ին` ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սևակավան ճանապարհից մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել:

Ինչպես«Հայ ձայնը» տեղեկացավ  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Երասխ-Սևակավան ճանապարհի 5-րդ կմ-ից դեպի աջ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհի 150 մ հեռավորության աջ հատվածում, հայտնաբերել է սպիտակ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ դպրոցական պայուսակ. պայուսակի միջից հայտնաբերվել է «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցք, 30 մմ տրամաչափի «ՀՄՄ-2» տիպի 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 14.5 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 216 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ, իսկ պարկի կողքից հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 8 և 5.45 մմ տրամաչափի 4 ինքնաձիգի 4 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի 1 ժապավեն՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտներով:

Հայտնաբերվածից  «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ պայթուցիչներով, «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցքերը, 30 մմ տ/չ «ՀՄՄ-2» տիպի, 14.5 մմ և 12.7 մմ տրամաչափերի 1-ական  փամփուշտները պայթեցման եղանակով տեղում ոչնչացվել են, իսկ մնացած հայտնաբերված փամփուշտները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են՝ փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /