• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
11.07.2018 | 13:30

Ալիևի հերթական դիմակը պետք է պատռել. Նաիրա Կարապետյան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտարարել էր, որ Ադրբեջանը մասնակցություն է ունեցել հայաստանյան իշխանափոխությանը, ապա կոչ էր արել ՀՀ ներկա իշխանություններին, որ ավելի կառուցողական դառնան: Ըստ Ձեզ՝ Ալիևի պատկերացրած «կառուցողականությունը» ենթադրում է՞ զիջումներ Հայաստանի կողմից:

-Բնականաբար նրա նպատակը դա է:  Զվարճալի էր այն, որ Ալիևի խոսքում հնչեց «խունտա» որակավորումը նախորդ իշխանությունների վերաբերյալ: Դիկտատորի շուրթերից հնչած «խունտա ռեժիմ» (բռնապետական ռեժիմ) արտահայտությունն իրոք զվարճալի էր:

Ալիևը կարծես լավ չի պատկերացնում մեր միասնականությունը Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված: Նա փորձում է մեզ մեսջնեեր ուղարկել՝ իբր եկեք համագործակցենք, օգտվեք առիթից, տնտեսական զարգացում ապրեք՝ չպատկերացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հայ ժողովրդը միակամ է, և անկախ իշխանության քաղաքական դիրքորոշումից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը այն թեման է, որի շուրջ հայ ժողովուրդը միասնական է:   

Օրենքի տառին համապատասխան՝ ԼՂ ժողովուրդը իր կամքն է արտահայտել ու անկախացել, և ժամանակն է հարգել այդ որոշումը: Իսկ պղտոր ջրերում ձուկ որսալը կամ նոր իշխանություններին «համագործակցության ձեռք մեկնելու» փորձեր անելը՝ ինչ-որ պայմաններ թելադրելով, Մինսկի խմբի ձևաչափի խախտում է: Առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևի՝ ներքին ու արտաքին լսարաններին ուղղված խոսքը խիստ իրարամերժ է լինում:

Ես կարծում եմ՝ սա այն ելույթն է, որ մեր դիվանագիտական բոլոր հարթակները պետք է օգտագործեն՝ ի ցույց միջազգային հանրության, որ այդ երկիրը տրամադրված չէ խնդրի խաղաղ լուծմանը, և հավատարիմ չէ անգամ իր իսկ կողմից տրված խոստումներին: Ալիևի հերթական դիմակը պետք է պատռել:

-Իլհամ Ալիևն այս ելույթի ընթացքում կրկին հնչեցրեց վաղուց ծեծված այն առաջարկությունը, թե Հայաստանը կարող է մասնակից դառնալ Ադրբեջանի խոշոր տնտեսական նախագծերին՝  5 շրջանների վերադարձի գնով: Ի՞նչ նպատակով կարող էր վերհանվել այս առաջարկությունը:

-Ալիևը ժամանակ առ ժամանակ փորձում է օգտվել հարմար առիթից  ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններն այլ հուն տեղափոխելու համար: Ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանի խնդրանքով ու Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, որպեսզի որևէ դիվանագիտական սխալ թույլ չտրվի, Ադրբեջանի դիվանագետները սկսեցին ջանք ու եռանդ չխնայել 1994 թվականին ստրագրված պայմանագիրը 16 թվականի ձեռք բերված համաձայնությամբ փոխարինելու համար: Նպատակը շատ պարզ էր, եթե 94 թվականին հրադադարի պայմանագիրը կնքվել էր 3 կողմերով, ու դրան մասնակից էր եղել նաև Լեռնային Ղարաբաղը, ապա ապրիլին Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես երկու կողմերի միջև կոնֆլիկտ: Դա նրան չհաջողվեց, բայց հիմա տեսնելով մեր երկորւմ աննախադեպ ժողովրդավարության վառ արտահայտումը՝ Ալիևը փորձում է այդ իրավիճակը օգտագործել և ընթացքը փոխել: Դա է նրա ակնկալիքը: Բնականաբար, ես վստահ եմ, որևէ լրջություն իրենից չի ներկայացնում այդ հայտարարությունը, բայց դա ցայտուն կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված է դիելու ցանկացած քայլի՝ շեղվելու համանախագոհների կողմից տարվող բանակցություններից և այդ բանակցությունների առարկա հանդիսացող փաստաթղթից:

Մեր հասարակության մեջ հաճախ է շահարկվում այն, որ Մադրիդյան փաստաթղթում նշված է տարածքային ամողջականության հարցը, և ես ուզում եմ օգտվել առիթից ու հռետորական հարց հղել թերահավատներին՝ եթե բանակցությունների առարկա հանդիսացող փաստաթուղթն այդպիսի հոյակապ փաստաթուղթ է Ադրբեջանի համար, ո՞րն է Ալիևի հիստերիայի  պատճառը:

Բնականաբար բանակցությունները փակ են ու դրա մանրամասնրին մենք չենք տիրապետում, բայց պարզ է, որ Ադրբեջանին տանում ենք ոչ այն ճանապարհով, որ նա կցանկանար, ու դա է պատճառը, որ Ալիևը նման հիստերիկ դրսևորումներով է հանդես գալիս:

-Վերջին ամիսներին մեծ լարվածություն է նկատվում Նախիջևանի շրջանում, օրերս էլ կրակոցներ սկսեցին  հնչել Արենիի ուղղությամբ: Դա ևս ուղղվա՞ծ է բանակցությունների ուղեգիծը փոխելուն և Հայաստանին՝ որպես հակամարտության կողմ ներկայացնելուն:  

-Ադրբեջանի երազանք է բանակցությունները տանել երկու կողմերի միջև և ներկայացնել հարցը որպես տարածքային վեճ, որովհետև մի բան է ինքնորոշման համար վիճելը, այլ բան՝ տարածքի շուրջ վիճելը: Սակայն Ադրբեջանում տեղի ունեցեղ իրադարձություններն ու նրանց ղեկավարության կողմից հնչող մեսիջներն ինձ տեղիք են տալիս մտահոգվելու, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, մեծ հույս չի կապում խաղաղ կարգավորման հետ: Հետևաբար ժամանակն է , որ մենք լինենք զգոն ու միասնական: Նախիջևանյան դեպքերը կարող են ինչպես ուշադրությունը շեղելու գործողություններ լինել, այնպես էլ, հնարավոր է, ինչ-որ պատրաստություններ են իրականացվում, հետևաբար մենք զգոնությունը կորցնելու իրավունք չունենք:



    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /