• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
11.07.2018 | 14:39

Ես չեմ եկել Արցախ հեղափոխություն անելու. Սամվել Բաբայան

 Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, այնուհետեւ ելույթ ունեցել իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջեւ:

   Նա հայտարարել է. «Ես չեմ եկել Արցախ հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ, նախևառաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ եւ շրջապատիս դեմ: Այսօր մենք չունենք անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ եւ լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում»:

   Բաբայանը տեղեկացրել է որ հանդիպել  է  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման եւ անխոցելիության վերաբերյալ հարցեր:

«Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,-ասել է Բաբայանը:

Լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը նաև ասել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Սամվել Բաբայանը կարծում է, որ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը:

Այս ամենից հետո Բաբայանը նաև հայտարարել է, որ իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /