• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
11.07.2018 | 13:08

150 հազար քաղաքացու ճանապարհային երթևեկության տուգանքները կներվեն

Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի ընդունումից 150 հազար քաղաքացի կօգտվի, 13,7 միլիոն դրամ տուգանք էլ կներվի։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ։

Նախարարը նշել է, որ սույն օրենքը կարգավորում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները։ Վերջինս թվարկեց նաև այն իրավախախտումները, որոնց վրա օրենքը   չի տարածվի։

Այսպիսիով. ներառված չեն առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը։ Առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը։ Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձին հանձնելը։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթևեկելը ։

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /