• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
11.07.2018 | 15:31

Բանակցային գործընթացի թե՛ կառուցվածքում, թե՛ բովանդակության մեջ դիրքերի վերանայումներ չկան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Գալստյանը

-Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց, որ իրեն լիազոր չի համարում Արցախի անունից բանակցություններ վարելու համար, և անհրաժեշտ համարեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին: Այսօր արդեն կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որն, ըստ էության, բանակցային գործընթացի մաս է, և որում Արցախը չունի ուղիղ ներկայացվածություն: Ըստ Ձեզ՝ ինչի՞ շուրջ պետք է բանակցեն  ԱԳ նախարարները:

-Վերջին տարիներին, երբ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, Հայաստանը հանդես էր գալիս որպես հայկական կողմերի տեսակետն արտահայտող: Բայց  մշտապես հայտարարվել է, որ բանակցությունների արդյունքի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն Արցախի իշխանությունները: Այսինքն Հայաստանը մասնակցում էր բանակցային գործընթացին, սակայն Արցախի անունից կամ Արցախի փոխարեն որոշում չէր ընդունելու:

Ըստ էության, այսօր բանակցային պրոցեսում դիրքերի փոփոխություն չկա, և գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որ նախկինում են ձեռք բերվել, այսինքն վերջին 10 տարիների ընթացքում: Այս տեսանկյունից Փաշինյանի մոտեցումը նորություն չի: Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, թե չեղյալ է համարում նախկինում ձեռք բերված ինչ-որ համաձայնություն: Ուստի ինձ թվում է՝ զարմանալի բան չկա այստեղ:

Նախկինում էլ, այսօր էլ Հայաստանը հայտարարում է,  որ վերջնական որոշում կայացնողը Արցախն է: Այս հարցում փոփոխություն չկա: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել, քանի որ այստեղ խնդիրը ոչ այնքան բանակցային գործընթացի մասնակիցներն են, որքան այն, որ Արցախյան հակամարտությունը սովորական էթնոքաղաքական հակամարտություն չի երկու պետությունենրի միջև: Այստեղ կան աշխարհաքաղաքական ավելի բարդ հարցեր. համանախագահող երկրենրի շահերը, Թուրքիայի ու Իրանի շահերն են փոխազդում, ու այս ամենը հաշվի չառնել հնարավոր չէ:

Բանակցային գործընթացի ժամանակ հնարավոր են  որոշակի սառեցումներ՝ կապված կողմերից մեկի մոտեցումների հետ, հնարավոր են նաև տաքացումներ: Մենք տեսել ենք, որ օրինակ ՌԴ-ն ինչ-որ ժամանակահատված փորձել է նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել, եղել է ժամանակ, երբ եվրոպական կամ ամերիկյան կողմերն են  ակտիվություն ցուցաբերել: Այսինքն այս պահին Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի թե՛ կառուցվածքում, թե՛ բովանդակության մեջ դիրքերի վերանայումներ չկան: 

-Ստացվում է՝ արտգործնախարարների հանդիպմանը կրկին բանակցություններ են ընթանալո՞ւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ:

-Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները տեխնիկական բնույթ ունեն և վերաբերում են կոնկրետ խնդիրների: Իսկ բուն բանակցությունների առարկան չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքներն են, որոնք, հույս ունեմ, ինչ-որ պահի կվերանայվեն:

Իսկ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հարակից հարցեր են, որոնք ևս լինելու են բանակցային սեղանին, սակայն մենք գիտենք, որ ադրբեջանական կողմի համար դրանք ուղենիշներ չեն:

- Վերջին ամիսներին մեծ լարվածություն է նկատվում Նախիջևանի շրջանում, օրերս էլ կրակոցներ սկսեցին հնչել Արենիի ուղղությամբ: Այս հարցը  կարո՞ղ է քննարկման առարկա դառնալ ԱԳ նախարարների հանդիպմանը:

 -Կարծում եմ, որ կարող է դառնալ: Ամեն դեպքում Նախիջևանում լարվածություն կա, զորքերի կուտակումներ ու տեղաշարժեր են նկատվում, ու ինչ-որ փուլում, չգիտեմ թե երբ, դրա վերաբերյալ քննարկումներ ու պայմանավորվածություններ պետք է լինեն: Չմոռանանք, որ համանախագահները լարվածության վերաբերյալ արդեն ունեցել են հայտարարություններ, ուստի չի բացառվում, որ առաջիկա հանդիպմանն այդ հարցը ևս կքննարկվի:

Թե որքանով դա կազդի լարվածության մեղմացման վրա,  հարցական է, որովհետև Ադրբեջանն, ինչպես գիտենք, միշտ չէ, որ իր գործողությունները կառուցում այդ հայտարարությունների հիման վրա: Դա ավելի շուտ ուժային բալանսի հետ կապված խնդիր է: Եթե ադրբեջանական կողմը, տվյալ դեպքում՝ Ալիևը հասկանա, որ լարվածությունը մեծացնելով վնասներ է կրում աշխարհաքաղաքական տեսանկյունից, նա կդադարեցնի այդ գործելաոճը, իսկ եթե այդպիսի խնդիրներ ու սպառնալիքներ չտեսնեի, պարբերաբար շարունակելու է սահմանային միջադեպեր հրահրել:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /