• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս
11.07.2018 | 15:16

Ադրբեջանում ստեղծվել է հակասական իրավիճակ.վերնախավը թուրքամետ է, զանգվածները՝ իրանամետ. իրանագետ

  Ադրբեջանական Հանրապետության Գանձակ քաղաքում տեղի ունեցած վերջին դեպքերը, երբ, ըստ էության, գործ ունենք տեղային մակարդակում շիայական ընդվզման գործողությունների հետ, ցուցիչ են մի կարևոր հանգամանքի, որի վրա, ըստ իս, պատշաճ ուշադրություն չի դարձվում. նկատում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, ու հավելում.

 «Մինչ այս կարծիք կար, որ Ադրբեջանում ընդդիմադիր շիայականության հիմնական «ամրությունները» գտնվում են այժմ մեծամասամաբ թյուրքախոս դարձած կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնյան ավաններում և երկրի ծայր հարավ-արևելքի թալիշաբնակ շրջաններում: Այժմ ակնհայտ է, որ իրանական ծագման և Իրանի կողմից հովանավորվող քաղաքական իսլամը բավական հաջող թափանցել է նաև երկրի հյուսիս-արևմուտք, իսկ այն դավանող տեղական խմբերը ունակ են ճգնաժամային իրավիճակ ստեղծող բողոքի գործողություններ կազմակերպել նույնիսկ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում»։

Իրանագետը նաև հավելում է. «Եթե Ադրբեջանի անկախացումից հետո Թուրքիան սեփական ազդեցությունը տարածելու նպատակով աշխատել է հիմնականում ադրբեջանական քաղաքական, ռազմական և ազգայնական վերնախավերի հետ, ապա Իրանը գրեթե «աննկատ» գործել է բնակչության հասարակ խավերի հետ աշխատելու միջոցով. Սրա արդյունքում Ադրբեջանում ստեղծվել է հակասություններով լի մի այնպիսի իրավիճակ, երբ վերնախավերն ունեն թուրքամետ կամ հակաիրանական, իսկ զանգվածների մի շոշափելի հավատացյալ հատվածն՝ իրանամետ դիրքորոշումներ։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /