• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
11.07.2018 | 17:50

Մի աբեղա որոշել է Վեհափառին անվանել սատանա՞, ինքն ու իր խմբակիցներն են սատանա. Գուրգեն Եղիազարյան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

  Հայաստանն իր պատմության ընթացքում մշտապես շրջապատված է եղել վարչատուններով և  պատմական  ընթացքի մեջ  պահպանված միակ լուսավոր կետը  հայ եկեղեցին է, որը Հայաստանը պահպանել է տարբեր պատմական իրադարձություններին կուլ գնալուցԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾպետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ դատապարտելով Էջմիածնում Հայոց եկեղեցու դեմ իրականացվող ակցիաները:

«Այս տարիների ընթացքում մեզ  ամեն կողմից թիրախավորել են, մնացել է մեր հավատ և հիմա ձեռք է բարձրացվում դրա վրա: Այն, ինչ այսօր կատարվում է Էջմիածնում՝ խայտառակություն էԱյսօր մի աբեղա որոշել է Վեհափառին անվանել սատանա: Սատանան ինքն է և իր բոլոր խմբակիցները: Այդ աբեղային և խմբին նաև մի խորհուրդ կտամ՝ հանկարծ չփորձեք խոսել հեղափոխության անունիցդուք դրա հետ գործ չունեք, իմացե՛ք, ցանկացած հեղափոխության ժամանակ առաջինը փրփուրն է ի հայտ գալիս, հետո ամեն ինչ կհանդարտվի և պարզ կլինի, թե ո՞վ՝ ո՞վ է: Այն, ինչ խոսում եք այսօր, բարի լինեիք զառանցել սրանից մի քանի ամիս առաջ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Բանախոսը նշեց, որ եվրոպական ստանդարտներին «ադապտացման» շնորհիվ այստեղ ազատություններ են ստացել հավատի վերաբերյալ այլ մոտեցումներ ունեցող անձինք, և այս հանգամանքը բազմաթիվ վտանգավոր կողմեր ունի:

«Մենք՝ շատ բաներ հաշվի չառնելով, փորձում ենք եվրոպական ապրելակերպն ամրացնել Հայաստանում: Եվ դրա պարզ ու հասարակ պայմանը մի բան էր՝ այստեղ բերել և ամրագրել եվրոպական նորմատիվ ակտերը:
 Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրում, ասենք՝ 80 տոկոսը դառնա եհովայի վկա: Ուրեմն՝ այդ 80 տոկոսը պետք է բանակ չգնա՞: Իսկ ո՞վ պետք է բանակում ծառայի, ինչպե՞ս է լուծվելու այս հարցը»,- շեշտեց Գուրգեն Եղիազարյանը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի դիտարկմանը, թե ի վերջո, ու՞մ կողմից են ուղղորդվում այդ ակցիաները, Եղազարյանը պատասխանեց. «Նրանց կողմից, ովքեր ցանկանում են ոչնչացնել Հայաստանը»:

Գուրգեն Եղիազարյանի ընդգծմամբ՝ այս ակցիաներն արդեն հատում են չափավորության սահմանը:

«Այդ աբեղան արդեն անցնում է սահմանները, նրան եթե 12 հատ խոզ տանք, 6-ին կկորցնի, 6-ին՝ կսատկացնի: Այն, ինչի մասին ինքը խոսում է, իր համար մի քիչ շատ է:
Հիմա վեր են կացել ամբողջ աշխարհի առաջ խայտառակ են անում մեր պաշտամունքի առարկան, զազրախոսում են, մեկ սա են ասում, մեկ՝ նա: Վե՛րջ տվեք այդ տխմարություններին, անհարմար է
Դուք ցանկանում եք մի բան, որ հավատացյալ ժողովուրդը գա և ձեր գլուխը ջարդի, դուք ուզում եք, որ մարդիկ գնան բա՞նտ նստեն:  Ձեր  հետ պետք է այլ լեզվով խոսել: Որքան ձեզ կարգի են  հրավիրում, այնքան այլասերվում եք»,- վրդովվեց Եղիազարյանը:

Մեր այն դիտարկմանը, որ ոստիկանությունը խմբի անդամների մոտից թմրանյութին նմանվող զանգված է գտել և այժմ հետաքննություն է ընթանում, Եղիազարյանը  նկատեց. «Ոչ թե խմբի մոտից, այլ այդ աբեղայի մոտ պետք է լավ նայեին»: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /