• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
11.07.2018 | 15:40

Ըսպասման հիվա՜նդն եմ. այսօր Միսաք Մեծարենցի ծննդյան օրն է

 

 

 Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ

 

Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,

 

Հոգիներուն կիջնէ երազ մը բուրեան,

 

Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ:

 

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,

 

Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.

 

Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝

 

Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ:

 

 

 

Ահավասիկ երիտասարդ բանաստեղծ Միսաք Մեծարենցը արևմտահայ պոեզիայի անդաստանը մտավ այնպիսի ժամանակաշրջանումերբ ամբողջ ուժով շարունակվում էր մոլեգնել համիդյան բռնապետությունըիր երկաթե կապանքներում խեղդելով օսմանահպատատակ ազգերի գրականությունն ու մշակույթը։

 

Մեծարենցը ծնվել է 1886 թ-ի հուլիսի 11-ին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկա գյուղում։ Փոքր տարիքում, ինչպես հիշում են ժամանակակիցներն ու ու հայտնում ուսումնասիրողները, խուսափում էր ընկերական շրջապատից, բավականին լռակյաց ու ինքնամփոփ երեխա էր։ Վեց տարեկան հասակում նա սկսում է հաճախել գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ էլ առաջին անգամ աչքի է ընկնում իր ստեղծագործական ունակություններով։ Այս վարժարանում Մեծարենցը սովորում է ընդամենը 3 տարի, որից հետո ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Սեբաստիա քաղաք, որտեղ վերջինս սկսում է հաճախել Արամյան վարժարան, սակայն մեկ տարի չանցած տեղափոխվում Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։

 

 

 

Այս քոլեջում դեռևս առաջին ուսումնական հաստատությունում նկատված ստեղծագործական տաղանդը առավել վառ գույներով դրսևորվեց։ Մեծարենցը սկսեցկարդալ, ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և թուրքերեն լեզուներով, կատարում իրառաջին գրական փորձերը։

 

1901 թ-ը ճակատագրական եղավ նորաթուխ բանաստեղծի համար Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց թշնամու հետ, ծեծում և դանակահարում նրան, ինչն էլ հետագայում դառնում է Մեծարենցի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Այնուհետև Մեծարենցը բուժման կուրսեր է անցնում Սուրբ Հակոբի վանքում, սակայն վերջնականապես չի բուժվում։

 

 

 

«Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ...»

 

1901-1902 թթ-ին նա աշխատանքի է անցնում եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը որպես հսկիչ, որից հետո մեկնում է Կ Պոլիս, որտեղ ապրում և աշխատում էր հայրը; Այստեղ նա ընդունվում է Կեդրոնական վարժարան, սակայն չբուժված թոքախտը նրան հանգիստ չի տալիս և նա 1905 թ-ին կիսատ է թողնում ուսումը, տեղափոխվում Կ Պոլսի Թոփ Աբու արվարձանը ու աշխատանքի անցնում մամուլում, որտեղ էլ հիմնականում տպագրվում էին նրա գործերը։ Դեռևս 1903թ.-ից նա անդամակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» պարբերականներին, նույն թվականին արժանացել «Մասիս» հանդեսի գրական մրցանակին։

 

Այուամենայնիվ, Մեծարենցը դեռ շատ ասելիք ուներ հայ պոեզիայի աշխարհում, նրա կորուստը, ամբողջանալով Դանիել Վարուժանի և ժամանակի այլ բանաստեղծ-գրողների կորստյան հետ, հայ պոեզիայի մի ամբողջ ժամանակաշրջան դատարկ թողեց․․․ նրանց բացակայութունն, իսկապես, զգացվել և զգացվում է հայ գրականության փառավոր էջերում։

 

Միսաք Մեծարենցի վախճանի օրը տարբեր ուսումնասիրողների մոտ տարբեր է։ Այնուամենայնիվ, ընդունված է Մեծարենցի մահվան օրը համարել 1908թ-ի հուլիսի 5-ը։

 

Մեծարենցի գրական ժառանգությունը, չնայած նրա երիտասարդ հասակին, բավականին արժեքավոր է։ 15-16 տարեկանից գրիչը ձեռքն առած բանաստեղծը 1907թ-ին տպագրեց մինչև օրս հայկական դպրոցներում պարտադիր գրանակության ցանկում ընդգրկված <<Ծիածան>> և <<Նոր տաղեր>> ժողովածուները։ Մեծարենցը մեծ սիրով է հիշել իր ծննդավայրը և իր «Այգերգ», «Գետափի երազանք», «Տապի նոպաներ», «Ջրտուք», «Հովվերգություն մը» գործերում պատկերել իր գյուղը։ Ընդհանուր առմամբ նրա գրական ժառանգությունն գրական ընդգրկում է 130 քնար և շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ, մի քանի գրաքննադատական հոդված:

 

Հետաքրքիր ու չբացահայտված փաստերը Մեծարենցի մասին շատ չեն, սակայն քչերին է հայտնի, որ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում պահպանվում են Մեծարենցի ձեռագրերը, բացառիկ լուսանկարներ ու գրողի մատանին, որն իրեն նվիրել է իր մայրը այս գրությամբ

 

 

 

«Կատարեալ սէր մերժէ զերկիիղ»

 

 

 

Այդ մատանին Մեծարենցից պահպանված միակ առարկայական մասունքն է։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /