• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.07.2018 | 00:22

Հանդիպել են Մոգերինին և Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: 


Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այս համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին: 


Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել: 


Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական փոփոխությունները և կարևորել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգումը: «Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Մոգերինին: 


Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը: 


Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին ամփոփ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի, շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /