• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժողովուրդ
12.07.2018 | 10:43

Ճողոպրելու պատրաստ եւս մեկը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ շրջանառվող լուրերի` երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:

Այս իրադարձությունը միանգամայն սպասելի էր: Ժամանակին Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Ու մշտապես տեսակետ է հնչել, որ նա առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի հանցագործության կոծկման հարցում, երբ փորձեցին քրեական գործի նախաքննությունը տանել՝ մեղավորներ փնտրելով ոչ թե իշխանության, այլ ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ընդդիմադիրների շրջանակներում:

Եթե չեք մոռացել, հենց նա էր համոզում, որ ընդդիմադիրների մոտ իբր հայտնաբերված ձողերն ու մահակները մարմնական վնասվածքներ պատճառելու համար էին: Հենց նա էր փորձում համոզել, թե մարտի 1-ի իրադարձություններին բանակը չի ներգրավվել, թեեւ տեսագրություններում երեւում էին ՊՆ համարանիշներով մեքենաները: Հենց նա էր համոզում, թե մարտի 1-ին ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի եղել:

Հիմա, երբ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործի քննությունը, ըստ այդմ, հերթով բացվում են նախաքննության ժամանակ թույլ տրված կեղծիքները, շատ հարցերում ակնհայտ դիտավորությունը, նրա հրաժարականը միանգամայն տրամաբանական է:

Առավել եւս, երբ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հավանական են համարում, որ որոշ ժամանակ անց այս գործով կարող է նույն Վահագն Հարությունյանը հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, երբ հիմնավոր փաստեր ներկայացվեն, որ նա ժամանակին փորձել է կոծկել հանցագործության հանգամանքները` չարաշահելով պաշտոնական լիազորությունները:

Հուսանք, երբ ՀՔԾ-ն կհասնի նաեւ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի գործողությունների իրավաչափության ուսումնասիրությանը, Վահագն Հարությունյանը մարտի 1-ի մյուս պատասխանատուների նման ճողոպրած չի լինի երկրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Քաղաքականություն
    Փաշինյանը բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /