• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.07.2018 | 11:38

Բանակից խուսափող հարյուր քաղաքացի արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստան վերադառնալու կոչին

Հայաստան վերադառնալու Նիկոլ Փաշինյանի կոչին 40 օրվա մեջ 100 մարդ է հետևել։ Այս մասին «Sputnik Armenia»-ի  փոխանցմամբ, ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը:

«Հունիսի 1–ից հուլիսի 10–ն ընկած ժամանակաշրջանում Հայաստան են վերադարձել 27 տարին չլրացած մոտ հարյուր հետախուզվող անձ։ Այդ թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», – ասաց Մուրադյանը։

 

Նրա խոսքով` իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոստացավ նոր մոտեցում ցուցաբերել ծառայությունից խուսափելու համար հետախուզվող անձանց նկատմամբ, եթե նրանք Հայաստան վերադառնան։

 

Մուրադյանն ասում է, որ Փաշինյանի կոչի ու ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ, զորակոչիկները որոշել են ինքնակամ Հայաստան վերադառնալ։

 

Նա նշեց, որ դեպքեր են եղել, որ քաղաքացիները խնդիրների են բախվել միայն Ռուսաստանի սահմանը հատելիս, քանի որ խուզարկության մեջ են եղել։

 

Մուրադյանը առաջարկել է խուզարկության մեջ գտնվող զորակոչիկներին, որոնք պատրաստվում են Հայաստան վերադառնալ, նախապես բարեկամների միջոցով զգուշացնեն ՀՀ իրավապահ մարմիններին` սահմանին խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար։ Մուրադյանի խոսքով` վերադառնալիս զորակոչիկներին սահմանին կամ օդանավակայանում չեն պահի։

 

Ընդհանուր առմամբ, տվյալ պահին 27 տարեկանը չլրացած ՀՀ 11 հազար քաղաքացի ծառայությունից խուսափելու համար խուզարկության մեջ են։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /