• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.07.2018 | 11:40

Շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը. ուղիղ

Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որից հետո տեղի են ունենալու  քվեարկություններ:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած նիստի ընթացքում քննարկվել ու առաջին ընթերցմամբ ընդունվել են հետևյալ օրենքի նախագծերը՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /