• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
12.07.2018 | 15:28

Երևանի քաղաքապետի ընտրության մի քանի սցենար է հնարավոր

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Երևանի ավագանու ընտրությունների անցկացման մի քանի սցենարներ են հնարավոր: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նշեց, որ Երևանի ավագանին պետք է որոշակի ժամկետում արտահերթ նիստ հրավիրի և թեկնածու առաջադրի, ու եթե թեկնածու չառաջադրվի, կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ:

«Այստեղ մի քանի հնարավոր տարբերակներ կան: Նախ ՀՀԿ-ն կարող է քաղաքապետի թեկնածու առաջադրել, ու խմբակցությունն ունի բավարար ձայներ, որ կարողանա ընտրել ներկայացված թեկնածուին: Եթե ՀՀԿ թեկնածուն ընտրվի, նա կարող է պաշտոնավարել մինչև ավագանու ժամկետների լրանալը:

Երկրորդ, շատ հնարավոր է, որ «Ելք» դաշինքն ընտրի Հանրապետականի թեկնածուներից մեկին, որը ժամանակավոր քաղաքապետ կլինի մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը, այսինքն մինչև օրենքները փոփոխվեն, և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանան հաջորդ տարի ԱԺ արտահերթ ընտրությւոնների հետ նույն օրը:

Կա նաև երրորդ տարբերակը: Եթե «Ելք»-ը իր թեկնածուն է առաջադրում և Հանրապետականը կողմ է քվերակում այդ թեկնածուի օգտին: Այս պարագայում ընտրված քաղաքապետը կարող է պաշտոնավարել մինչև արտահերթ ընտրություններ կամ էլ մինչև ավագանու աշխատանքի ժամկետի լրանալը»,- ասաց Բադալյանը:

Եթե այս տարբերակները չեն գործում, ապա կազմակերպվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ այն օրենքներով, որ այս պահին գործում են: «Այսօր բոնուսային համակարգ է գործում, որն այդքան էլ ձեռնտու չէ քաղաքական ուժերին: Եթե «Ելք»-ը  ժողովրդավարության է ձգտում, ապա պետք է փոխի օրենքները, հակառակ դեպքում կստացվի, որ բոնուսային համակարգը ՀՀԿ-ի համար վատ է, բայց «Ելք»-ի թեկանածուի համար՝ լավ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Արմեն Բադալյանի՝ եթե կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ, ապա քաղաքական ուժերը, որ ներկայացված չեն ներկա ավագանիում, կարող է ակտիվություն ցուցաբերել: «ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստվումէ մասնակցել ավագանու ընտրություններին: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն և ՀԿԴ-ն ևս կմասնակցեն: Դեռևս պարզ չէ այն հարցը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» միայնա՞կ է ցանկանում մասնակցել ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով: Հարցական է նաև Հանրապետական կուսակցության հնարավոր մասնակցությունը»,- նկատեց ընտրական տեխնոլոգիաների մասնագետը՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրությունները կարող են ցույց տալ, թե արտախորհրդարանական ուժերն ինչ ազդեցություն դաշտում ունեն մինչ խորհրդարանական ընտրությունները:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի այն հարցին, թե մասնագետն ինչպե՞ս է գնահատում «Ելք»-ի անդամների հայտարարությունները, թե ՀՀԿ-ն չունի լուրջ ռեսուսրներ քաղաքապետի ընտրություններում հաջողության հասնելու համար, Արմեն Բադալյանը նշեց. «Այդպես չէ, որովհետև ՀՀԿ-ն ունի հնարավորություն ավագանու իր անդամներից մեկին առաջադրել քաղաքապետի պաշտոնում և համապատասխան ձայներ հավաքել: Դա տեսականորեն: Իսկ գործնականորեն ՀՀԿ ավագանու անդամների հիմնական մասը չունեն այն պոտենցիալը, որ քաղաքապետ դառնան: Միայն երկու-երեք հոգի կան, որ կարող են թեկնածու լինել:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Հանրապետական կուսակցությանը ռեսուսրներին, ապա դրանք առկա են, սակայն ՀՀԿ-ն ուշացնում է իր բարեփոխումների գործընթացը ու, բնականաբար, դա չի կարող չազդել ապագա ընտրությւոնների վրա: ՀՀԿ-ի այս կազմը դժվար թե հաղթահարի անցողիկ շեմը, որովհետև եթե երեք կուսակցություն է մասնակցում ավագանու ընտրություններին, անցողիկ շեմ չկա, սակայն եթե երեքից ավելի են մասնակցում, արդեն անցողիկ շեմ է գործում:  Դժվար թե Հանրապետական կուսակցությունն այս բովանդակությամբ  հաղթահարի այդ շեմը»,- ասաց նա:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /