• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.07.2018 | 13:00

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

 

Օրենքի ընդունումից կօգտվի 150 հազար քաղաքացի, կներվի 13,7 միլիարդ դրամ տուգանք։ Այս  մասին Ազգային ժողովի ամբիոնից հուլիսի 11-ին հայտարարել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Օրենքը կարգավորում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /