• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.07.2018 | 13:52

ԱԺ-ը մեկնեց արձակուրդի

Ազգային ժողովը մեկնում է 30-օրյա արձակուրդի: Այս մասին այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդգծելով.  «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԺ նախագահը:

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /