• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
12.07.2018 | 14:46

Իրավապահ մարմիններն ավելի զգայուն պետք է լինեն Մայր Աթոռի նկատմամբ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Մայր Աթոռի նկատմամբ իրավապահ մարմիններն այսուհետ պետք է ավելի զգայուն լինեն ու ավելի արագ արձագանքեն իրադարձություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ պատասխանելով ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ոստիկանության գործելաոճը նախաձեռնության անդամների՝ Վեհարան ներխուժելու ժամանակ:

«Ոչ միայն մենք էինք շոկի մեջ, այլ նաև, կարծում եմ, ոստիկանությունը: Ուղղակի չգիտեին՝ ինչ անել, իսկ այդ մարդիկ անընդհատ հղում էին անում հեղափոխությանը, սահմանադրություն էին իրացնում: Մեզ համար էլ էր դա անհասկանալի: Կարծում եմ, մեր իրավապահ մարմիններն ավելի արագ պետք է կողմնորոշվեին, բայց ուրախ ենք, որ  կողմնորոշվեցին և նրանց դուրս բերեցին Վեհարանից:

Սակայն այսպիսի մի խնդիր էլ կա. իրավապահ մարմիններն ասում էին, որ Մայր Աթոռը հատուկ պահպանվող տարածքների ցանկում չի, և դա դժվարություն էր ստեղծում, իսկ ակցիայի մասնակիցներն էլ ասում էին, թե իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում: Բայց այստեղ հակասություն կա երկրի սահմանադրական իրավունքի և եկեղեցական սահմանադրական իրավունքի միջև, ու կարծում եմ, այս հակասությունները ևս մի քիչ ապակողմնորոշեցին իրավապահ մարմիններին»,- ասաց նա:

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, սակայն, տարօրինակ համարեց ոստիկանության պասիվությունը ակցիայի մասնակիցների ագրեսիվ պահվածքը զսպելու գործում: «Ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ երբ Էլթոն Ջոնը եկել էր Հայաստան, մեկը ձու էր նետել նրա ուղղությամբ, և այդ մարդուն կանչեցին ոստիկանություն և բացատրական աշխատանքներ իրականացրին: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ո՞նց կարելի է հանդուրժել Ամենայն Հայոց կաթողիկոսին սատանա անվանողին ու հոգևորականությանը ամենավերջին բառերով վարկաբեկողներին: Նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ նրանք չեն հրավիրվում իրավապահ մարմինների կողմից և ինչո՞ւ նրանց հետ այդ բացատրական աշխատանքը չի տարվում»,- ասաց նա:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /